
Արմինֆո.Առցանց ու ապահով գնումների խրախուսման նպատակով Կոնվերս Բանկը հայտարարել է արշավ իր թվային, անվտանգության 3D Secure համակարգով ապահովված Visa Virtual քարտապանների համար:
Արշավին կարող են մասնակցել Բանկի հաճախորդները, որոնք ունեն կամ Converse Mobile հավելվածով կպատվիրեն Visa Virtual քարտ և սեպտեմբերի 5-ից հոկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում կկատարեն հանրագումարային 15.000 ՀՀ դրամ և ավելի ընդհանուր գումարի անկանխիկ գործարքներ: Նշենք, որ Հավելվածով պատվիրման դեպքում նշված քարտը տրամադրվում է անվճար:
Յուրաքանչյուր 15.000 ՀՀ դրամի գործարքի դիմաց մասնակցին կտրվի խաղարկությանը մասնակցելու մեկ հնարավորություն. որքան մեծ լինի գործարքների գումարը, այնքան կմեծանա խաղարկության ընթացքում շահելու հավանականությունը:
Մրցույթի հաղթողները կորոշվեն պատահականության սկզբունքով Բանկի ֆեյսբուքյան էջում ուղիղ հեռարձակման միջոցով: Մասնակիցները խաղարկությամբ հնարավորություն կունենան ստանալու 3 հատ Samsung Galaxy S22, 3 հատ JBL ականջակալ, 3 հատ Galaxy Buds Pro R190 և 5 հատ Amazon նվեր քարտ: Իսկ ամենահաջողակը կմասնակցի հաջորդ գարնանը Ամստերդամում կայանալիք Don't Let Daddy Know փառատոնին (փաթեթը նախատեսված է երկու անձի համար):
Ակցիայի մանրամասները՝ https://bit.ly/3ekoLXv, հեռախոսահամար՝ 010-511-211
RUB | 4.73 | 0.02 |
USD | 381.47 | -0.54 |
EUR | 441.32 | -1.12 |
GBP | 499.88 | -2.42 |
CAD | 272.40 | 0.32 |
JPY | 24.41 | -0.17 |
CNY | 53.64 | -0.08 |
CHF | 475.12 | -4.07 |

