Արմինֆո.Արարատբանկը սեպտեմբերի 8-ին վաճառքի է հանելու 3 մլն դոլարրի դոլարային պարտատոմսերի հերթական տրանշը, եւ այդ թողարկման առաջնային տեղաբաշխման ավարտը նախատեսվում է դեկտեմբերի 8-ից ոչ ուշ: Այս մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի կայքում զետեղված թողարկման ազդագրում։
Այս թողարկման շրջանակներում (AMARBKB2NER1) տեղի կունենա 120 հազար անվանական, արժեկտրոնային եւ ոչ փաստաթղթային պարտատոմսերի թողարկում, յուրաքանչյուրը 25 դոլար անվանական արժեքով: Արժեկտրոնային եկամտաբերությունը սահմանվում է 4,25%, իսկ արժեկտրոնային վճարումները նախատեսված են եռամսյակը մեկ անգամ: Պարտատոմսերի ամբողջական մարումը տեղի կունենա 2024թ. դեկտեմբերի 8-ին:
Նշենք, որ ֆոնդային բորսայի եւ Կենտրոնական դեպոզիտարիայի համագործակցությունը Արարատբանկի հետ սկսվել է 2007թ.: Բանկը դարձել է կապող օղակ քաղաքացիների և Դեպոզիտարիայի միջև, մասնավորապես, հանդես գալով որպես միջնորդ ռեեստրի վարման և պահպանման գործընթացում, այդ թվում ՝ արժեթղթերի նկատմամբ սեփականության գրանցման և իրավունքների պաշտպանության գործում: Արարատբանկի եւ ֆոնդային բորսայի միջեւ համագործակցությունը տարեցտարի ընդլայնվում է, ինչի մասին վկայում են Բանկի կանոնավոր հաղթանակները AMX ամենամյա մրցույթներում առանցքային անվանակարգերում:
ԱրմԻնֆո-ի պատրաստած Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի 2021թ.դեկտեմբերի 31-ի տվյալներով, սեփական պարտատոմսերի տեղաբաշխումից ներգրավված միջոցների գծով ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ TOP-5-ում է՝ 13 մլրդ դրամ ծավալով ($27.1 մլն):
Հիշեցնենք, որ "ԱՐԱՐԱՏԲԱՆԿ" ԲԲԸ-ն գործում է 2005թ. նոյեմբերից: 2022թ. հուլիսի 1 - ի դրությամբ Բանկի մեծամասնական բաժնետերեր են հանդիսանում "Ֆլեշ" ընկերությունը' կապիտալում 72,73 տոկոս բաժնեմասով, եւ Բարսեղ Բեգլարյանը (հայտնի ձեռնարկատեր, "Ֆլեշ" - ի ղեկավար)' 22,62 տոկոս: