Հինգշաբթի, 8 Սեպտեմբերի 2022 13:33

Երեւանում ներկայացվել է jobbit նորարարական գործիքը

Երեւանում ներկայացվել է jobbit նորարարական գործիքը

Արմինֆո.Նախօրեին "Երևան իմ սեր" հիմնադրամում երկրի գործարար հանրության համար տեղի է ունեցել  նոր jobbit նորարարական գործիքի շնորհանդեսը: Գործիքը մշակվել է հայկական Cascade People and Business խորհրդատվական ընկերության կողմից, որը մասնագիտանում է մարդկային ռեսուրսների կառավարման(HRM)  լուծումների վրա:

 

Գործիքը մարդկային ռեսուրսների հաջող կառավարմամբ շահագրգռված ընկերություններին տրամադրում է բոլորովին նոր մոտեցում աշխատավարձի ուսումնասիրության բնագավառում եւ նպատակաուղղված է գործատուին աշխատաշուկայի վերաբերյալ վիճակագրության ակնթարթային տրամադրմանը:

 

Աշխատատեղերի առանձնահատկությունների ծրագրային հաշվարկը, ինչպես նաեւ գործոնային մոտեցումը եւ ստացված տվյալների մանրակրկիտ վերլուծությունն ապահովում են արդյունքների բարձր ճշգրտություն: Jobbit-ի կիրառումը հնարավորություն կտա ուսումնասիրել աշխատաշուկան եւ պատկերացում կազմել մրցակից ընկերությունների համապատասխան պաշտոններում մասնագետների վարձատրության մակարդակի մասին, ինչպես ըստ ճյուղերի, այնպես էլ՝ պաշտոնեական պարտականությունների: Նման մոտեցումը թույլ կտա ուժեղացնել աշխատանքի արդար վարձատրության համակարգը, կբարձրացնի աշխատակիցների մոտիվացումը եւ նպատակաուղղված է կորպորատիվ կառավարման մշակույթի ամրապնդմանը:

 

Գործիքի շնորհանդեսին եւ գործարկմանը մասնակցել են գործատուների ներկայացուցիչներ  եւ անձնակազմի կառավարման գծով լիազորված մասնագետներ:

 

Ինչպես նշվել է միջոցառման ժամանակ, jobbit-ի կիրառումը նաեւ հնարավորություն կընձեռի կառուցել աշխատավարձի արդյունավետ սանդղակ եւ, նույնիսկ, սահմանել պարգեւատրման չափը նոր պաշտոնների եւ իրավասությունների համար: