Ուրբաթ, 9 Սեպտեմբերի 2022 13:22
Նաիրա Բադալյան

Հայաստանում զբաղվածության աճը 2021-ի համեմատ ապահովվել է բացառապես մասնավոր հատվածի հաշվին։ Պետական հատվածում աշխատողների թիվը նվազել է 0,2 տոկոսով. Թունյան

Հայաստանում զբաղվածության աճը 2021-ի համեմատ ապահովվել է բացառապես մասնավոր հատվածի հաշվին։ Պետական հատվածում աշխատողների թիվը նվազել է 0,2 տոկոսով. Թունյան

Արմինֆո. ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2022թ. հուլիսին Հայաստանում աշխատողների թիվը կազմել է 683 152 մարդ, որից 202 987-ը՝ պետական հատվածում, 480 165-ը՝ ոչ պետական: Այդ մասին հաղորդում է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաաբկեն Թունյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:

 

«Նախորդ տարվա հուլիսի համեմատ աշխատողների թվաքանակն աճել է 30.7 հազար մարդով կամ 4.7%-ով:

Նախաճգնաժամային 2019թ. հուլիսի համեմատ աշխատողների թիվն աճել է ավելի քան 80 հազարով կամ 13.3%-ով:

 

Աշխատողների թվի աճը նախորդ տարվա համեմատ գրանցվել է բացառապես մասնավոր հատվածի հաշվին (7% աճ): Պետական հատվածի աշխատողների թիվը նվազել է 0.2%-ով:

 

Ըստ ոլորտների՝ տոկոսային առումով ամենաբարձր աճը գրանցվել է ՏՏ ոլորտում՝ 43.8%: Ոլորտի աշխատողների թիվը 20.7 հազարից մոտեցել է 30 հազարի:

 

683 152 հոգուց մեծ մասը զբաղված են մանրամեծածախ առևտրի (122 252 մարդ), կրթության (111 088 մարդ), մշակող արդյունաբերության (79 379 մարդ), առողջապահության և սոցապ սպասարկման (48 996 մարդ) ոլորտներում:

 

Պետական կառավարման ոլորտում աշխատողների թիվը այս տարվա հուլիսին կազմել է 34 311 մարդ, որը նախորդ տարվա հուլիսի ցուցանիշից ցածր է 4.8%-ով», - գրել է Թունյանը: