Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյին:
Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև ձևավորված սերտ և արդյունավետ համագործակցությունը, ինչի արդյունքում մեր երկրում տարբեր ոլորտներում իրականացվում են բազմաթիվ ծրագրեր: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս տարի լրանում է երկկողմ համագործակցության 30-ամյակը և այս երեք տասնամյակների համագործակցությունը գնալով էլ ավելի է զարգացել ու ամրապնդվել: Վարչապետի խոսքով՝ այդ փոխգործակցությունը նպաստել է նաև ՀՀ տնտեսության կայունությանը, այդ թվում՝ կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքում:
Գործադիրի ղեկավարի խոսքով՝ մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները, նաև տնտեսության բնագավառում, իրականացվում են հաջողությամբ, ինչի արդյունքում տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսում ՀՀ-ն բարձրացել է 11-րդ հորիզոնական: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ այդ ամենը կնպաստի մեր երկրում հետագա տնտեսական ակտիվությանն ու զարգացմանը:
ՎԶԵԲ նախագահը ևս գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության հետ փոխգործակցությունից և հավելել, որ իրականացվող համատեղ ծրագրերը շարունակաբար ընդլայնվում են: Տիկին Բասսոն կարևորել է ենթակառուցվածքների զարգացման, ճանապարհաշինության, մասնավոր հատվածի և այլ ուղղություններով ծրագրերի իրականացումը և նշել, որ ՎԶԵԲ-ը պատրաստ է ընդլայնել երկկողմ փոխգործակցությունը: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հետագա համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:
RUB | 4.17 | -0.05 |
USD | 387.81 | -0.27 |
EUR | 415.62 | -0.67 |
GBP | 485.89 | 0.32 |
CAD | 284.05 | -0.11 |
JPY | 24.88 | 0.13 |
CNY | 53.56 | 0.01 |
CHF | 425.46 | 0.12 |