Շաբաթ, 24 Սեպտեմբերի 2022 09:48
Ալինա Հովհաննիսյան

"Տինկոֆ" մուտքային SWIFT-փոխանցումները հասանելի կլինեն ԱՊՀ երեք երկրներում, որոնց թվում է Հայաստանը

"Տինկոֆ" մուտքային SWIFT-փոխանցումները հասանելի կլինեն ԱՊՀ երեք երկրներում, որոնց թվում է Հայաստանը

Արմինֆո. Հոկտեմբերի 12-ից Տինկոֆի հաշվին դոլարով եւ եվրոյով մուտքային SWIFT-փոխանցումներ հնարավոր կլինի ստանալ միայն ԱՊՀ որոշ երկրներից, որոնց թվում են Հայաստանը, Ադրբեջանը եւ Ուզբեկստանը:

 

Ինչպես հաղորդում է բանկի մամլո ծառայությունը, բանկի հաճախորդները կարող են SWIFT-փոխանցում ստանալ Հայաստանի բոլոր ֆինանսական կազմակերպություններից: Սակայն SWIFT-փոխանցման ձևակերպման ժամանակ, բացի Տինկոֆում հաշվի վավերապայմաններից, ուղարկողին անհրաժեշտ կլինեն թղթակից բանկի վավերապայմանները:

 

Աղբյուրի համաձայն, Հայաստանում որպես թղթակից բանկեր հանդես կգան "Արդշինբանկ" ՓԲԸ-ն և "Յունիբանկ" ՓԲԸ-ն:

 

Մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է հետևյալ հղումով. https://www.tinkoff.ru/help/bank-faq-crisis / transfers / #q2 .