Արմինֆո.Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի հետ սեպտեմբերի 26-ին քննարկել է հարկային և մաքսային վարչարարության ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:
Ինչպես նշվում է առեւտրային ներկայացուցչության հաղորդագրության մեջ, Աննա Դոնչենկոն պատմել է ռուսական արտահանումն առաջ մղելու, Ռուսաստանում հայկական արտադրության պատժամիջոցային ապրանքների ներմուծման փոխարինմանը նպաստելու նախագծերի մասին: Առևտրային ներկայացուցիչը նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ ՊԵԿ-ին առևտրային ներկայացուցչության վերլուծական աշխատանքի համար անհրաժեշտ իրավական և վիճակագրական տեղեկատվության տրամադրման գործում օպերատիվ աջակցության համար:
Աշոտ Մուրադյանը վերահաստատել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի մեծ օրակարգով առևտրային ներկայացուցչության հետ հետագա փոխգործակցության պատրաստակամությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հարկային ոլորտում Հայաստանի Հանրապետության օրինագծերը, Եվրասիական տնտեսական միությունում էլեկտրոնային առևտրի կարգավորման և նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման հարցերը, Ռուսաստանի և Հայաստանի միջև լոգիստիկ երթուղիները:
Հատուկ ուշադրություն է դարձվել անդրսահմանային առեւտրում վստահված երրորդ կողմի մեխանիզմի օգտագործմամբ տնտեսավարող սուբյեկտների միջեւ էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման թեմային:
Դեռևս 2021թ. հունիսի 25-ին Հայաստանի ՊԵԿ-ի և Ռուսաստանի Դաշնային հարկային ծառայության միջև ստորագրվել էր ճանապարհային քարտեզ ՝ այդ ուղղությամբ պիլոտային ծրագրի իրականացման վերաբերյալ ։ Ճանապարհային քարտեզի նպատակն է խորացնել համագործակցությունը երկու երկրների հարկային մարմինների միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության մշակման ոլորտում ՝ էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու համար: Նախագծի գործարկմամբ երկու երկրների հարկատուները հնարավորություն կունենան փոխադարձ առեւտրի շրջանակներում էլեկտրոնային եղանակով փոխանակել հաշվարկային փաստաթղթերը:
Աշոտ Մուրադյանը հույս է հայտնել, որ համապատասխան ճանապարհային քարտեզի արդյունավետ իրականացումը և ԵԱՏՄ տարածքում էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման հայ-ռուսական փորձի կիրառումը: Հանդիպման արդյունքներով Աննա Դոնչենկոն և Աշոտ Մուրադյանը պայմանավորվել են շարունակել արդյունավետ աշխատանքային երկխոսությունը: