
Արմինֆո.Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Վրաստան-Հայաստան սահմանը հատող միջազգային կապուղիներում տեղի ունեցած վթարի վերականգնողական
աշխատանքներն ավարտվել են, եւ Team Telecom Armenia-ի բաժանորդների ինտերնետ հասանելիությունն արդեն լիարժեք ապահոված է։ Այդ մասին հաղորդել է ընկերության մամուլի ծառայությունը:
«Եվս մեկ անգամ հայցում ենք մեր բաժանորդների ու գործընկերների ներողամտությունը եւ շնորհակալություն հայտնում Team Telecom Armenia-ի ծառայություններից օգտվելու համար», - ասվում է հաղորդագրությունում։
