Հինգշաբթի, 29 Սեպտեմբերի 2022 13:33
Ալեքսանդր Ավանեսով

Երևանը դարձել է ամենապահանջված ուղղություններից մեկը Red Wings ավիաընկերության ուղևորների համար

Երևանը դարձել է ամենապահանջված ուղղություններից մեկը Red Wings ավիաընկերության ուղևորների համար

Արմինֆո.Երևանը դարձել է Red Wings ավիաընկերության ուղևորների համար ամենապահանջված ուղղություններից մեկը։ Այդ մասին են վկայում ավիափոխադրողի տվյալները։

 

Հաղորդագրության համաձայն, ընթացիկ տարվա գարնանը ավիաընկերությունը բացել է 7 նոր միջազգային ուղղություն՝ Կոլցովո օդանավակայանից, այդ թվում ՝ դեպի Հայաստանի մայրաքաղաք։ "Առավել պահանջված ուղղություններ են դարձել Անթալիան, Երևանը և Ալմա-Աթան", - ասվում է հաղորդագրության մեջ:

 

Red Wings-ը ռուսական խոշորագույն ավիաընկերությունների տասնյակում է, մասնագիտացած է կանոնավոր եւ չարտերային ուղեւորափոխադրումների ոլորտում: Բազային օդանավակայանները՝ Ժուկովսկի, Դոմոդեդովո (Մոսկվա), Կոլցովո եւ Բալանդինո (Չելյաբինսկ):