Հինգշաբթի, 29 Սեպտեմբերի 2022 14:10
Ալեքսանդր Ավանեսով

FLY ONE ARMENIA ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևան-Միլան-Երևան երթուղով

FLY ONE ARMENIA ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևան-Միլան-Երևան երթուղով

Արմինֆո.: FLYONE ARMENIA ավիաընկերությունը սույն թվականի դեկտեմբերի 15-ից մեկնարկելու է Երևան -Միլան- Երևան երթուղով չվերթերը:

 

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ մամուլի ծառայույթյան հաղորդման համաձայն, չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի օրերին: «Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyone.eu կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ», - ասվում է հաղորդագրությունում: