
Արմինֆո. Սեպտեմբերի 13-ի գիշերն Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված լայնածաավալ ռազմական ագրեսիայից հետո Սոթքի ոսկու հանքավայրի գործունեությունը դադարեցվել էր: Այդ մասին սեպտեմբերի 29-ին լրագրողներին հաղորդնել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը օտարերկրյա դիվանագետների այցի ընթացքում, որոնց ններկայացվել են խաղաղ բնակավայրերի վրա ադրբեջանական հարձակման հետեւանքները։
"Հանքը չի աշխատել ընդամենը երեք օր։ Այժմ այն գործում է 40% - ով, այսինքն, աշխատավայրում է գտնվում աշխատակիցների մոտ 40% - ը, որոնց անվտանգությունն ամբողջությամբ ապահովված է։ Սակայն, շատ աշխատակիցներ վախենում են իրենց կյանքի համար՝ Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների պատճառով", - ասել Է մարզպետը։
Սոթքի հանքավայրը շահագործում է "GeoProMining" ընկերությունների խումբը: Դա Հայաստանի խոշորագույն ոսկու հանքավայրն է։ Ընկերությունը կառավարում է նաև Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան։ Հանքավայրը գտնվում է Գեղարքունիքի մարզի և Քարվաճառի շրջանի սահմանին։ 2020թ. ռազմական գործողություններից հետո սահմանն անցնում է հանքի երկայնքով (դրա մի մասն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ)։