Հինգշաբթի, 29 Սեպտեմբերի 2022 19:49
Նաիրա Բադալյան

Ադրբեջանական գնդակոծությունների պատճառով վնասվել է դեպի Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը. Նախարար

Ադրբեջանական գնդակոծությունների պատճառով վնասվել է դեպի Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը. Նախարար

Արմինֆո. Ադրբեջանական զինուժը գնդակոծել է բարձրավոլտ էլեկտրական գծերը, որոնցով Հայաստանը մեծ ծավալներով էլեկտրաէներգիա է մատակարարում Իրան։ Այդ մասին սեպտեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում հայտարարել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպման ժամանակ։

 

"Կարող է թվալ, որ էլեկտրական գծերը պատահաբար ենթարկվել են հրետակոծության, սակայն ադրբեջանական ԶՈՒ-ն 12 ժամ թույլ չի տվել մոտենալ մասնագետներին , որոնք մտադիր էին վերականգնել էլեկտրահաղորդման գծերը ։ Ամեն անգամ, երբ նրանք (մասնագետները-խմբ.) մոտենում էին գծերին, հայտնվում էին գնդակոծության տակ և ստիպված վերադառնում էին", - ասել է նախարարը ։ Արդյունքում, ըստ նրա, ավելցուկային էլեկտրականության պատճառով Հայաստանը ստիպված էր կրկնակի կրճատել ատոմակայանի, ինչպես նաև Երևանի ՋԷԿ-ի և մի շարք այլ էլեկտրակայանների հզորությունը ։

 

"Միտումնավոր խախտվել է մեր ողջ էներգետիկ համակարգը, մեզ ժամերով թույլ չէին տալիս վերականգնել այն ։ Սա տիպիկ նկարագրություն է այն բանի, որ քաղաքացիական ենթակառուցվածքը ակնհայտորեն թիրախավորված էր", - ընդգծել է ՏԿԵՆ ղեկավարը։

 

Նա հիշեցրել է, որ մի քանի արկ  ընկել է Կեչուտի ջրամբարը, որն այսօր ամբողջությամբ լցված է ջրով ։ Բարեբախտաբար, վնասվածքներ չկան, նշել է նա, հավելելով, որ դժվար չէ կանխատեսել հետեւանքները, եթե պատնեշը վնասվեր։