Արմինֆո.AMX-ը (Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան) հաջողությամբ վերահաստատել են ISO 27001:2015՝ տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի և ISO 9001:2013` որակի կառավարման համակարգի ստանդարտներին համապատասխանության հավաստագրերը։
Ինչպես ասվում է մամուլի հաղորդագրությունում, ISO 27001 և ISO 9001 ստանդարտներին համապատասխանությունը վկայում են այն մասին, որ AMX-ը գործընկերներին և հաճախորդներին նոր լուծումներ ու ծառայություններ մատուցելիս, ապահովում են որակի և տեղեկատվության անվտանգության պահպանումը: Ծառայությունների ցանկը մեծ է՝ ցուցակում, ֆինանսական գործիքների առևտուր, գործարքների վերջնահաշվարկ, ակտիվների պահառություն, ռեեստրի վարում, կուտակային կենսաթոշակային համակարգի ադմինիստրավորում և այլն։
Ներդրողներին և ֆինանսական շուկային տրամադրվող ծառայություններն ու լուծումները մշակվում են՝ բորսայի ու դեպոզիտարիայի գործընկերների ու հաճախորդների պահանջները հաշվի առնելով։
AMX-ը հավատարիմ է մնում իր որդեգրած արժեքներին, այսպիսով, էապես ամրապնդելով դիրքերը Հայաստանի և միջազգային ֆինանսական համակարգերում:
AMX-ն առաջին անգամ հավաստագրում է անցել 2019 թվականին, և դրանից հետո հաջողությամբ անցել ամենամյա հսկողական աուդիտները` հաստատելով իր համապատասխանությունը ISO 27001:2015 և 9001:2013 միջազգային ստանդարտներին:
Հավաստագրման գործընթացին մասնակցել են ու իրենց ներդրումն են ունեցել բորսայի ու դեպոզիտարիայի բոլոր աշխատակիցները։ AMX ամբողջ թիմը իր բոլոր գործընթացներում որդեգրել է ISO 27001 և 9001 միջազգային ստանդարտներին համապատասխան պահանջները և մնում է հավատարիմ այդ աշխատելաոճին և սկզբունքներին։
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |