Հինգշաբթի, 6 Հոկտեմբերի 2022 14:08
Նաիրա Բադալյան

Հնդկաստանը շուրջ 1,2 մլն դոլար կտրամադրի Հայաստանին՝ համայնքների զարգացման համար

Հնդկաստանը շուրջ 1,2 մլն դոլար կտրամադրի Հայաստանին՝ համայնքների զարգացման համար

Արմինֆո.ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 6-ին հավանությւոն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջեւ համայնքների զարգացման բարձր արդյունավետ ծրագրերի իրականացման համար Հնդկաստանի դրամաշնորհային աջակցության մասին 2022 թվականի հուլիսի 4-ին ստորագրված   փոխըմբռնման հուշագիրը հաստատելու մասին նախագահի հրամանագրին:

 

Փաստաթղթի պարզաբանման համաձայն,  հուշագրի շրջանակներում Հայաստանը կստանա 478,2 մլն դրամ (մոտ 1,2 մլն դոլար)։ Նշվում է, որ Հնդկաստանի աջակցությամբ Հայաստանում մարդասիրական-տեխնիկական աջակցության ծրագրերի շրջանակներում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր: Հաշվի առնելով Հնդկաստանի աջակցությամբ Հայաստանում տարբեր ծրագրերի իրականացման հնարավորությունը, դրանց արդյունավետությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման համար անհատույց օգնություն ցուցաբերելու հնդկական կողմի առաջարկը, անհրաժեշտ էր ստորագրել փոխըմբռնման հուշագիր: Դրա իրականացման ուղղությունները և շահառուները կորոշվեն կողմերի երկուստեք համաձայնությամբ՝ փոխադարձ ստորագրումից հետո: