Չորեքշաբթի, 12 Հոկտեմբերի 2022 15:07
Ալինա Հովհաննիսյան

Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է Հայաստանի կոշիկի և կաշվե իրերի արդյունաբերության զարգացման ռազմավարության ծրագիրը

Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է Հայաստանի կոշիկի և կաշվե իրերի արդյունաբերության զարգացման ռազմավարության ծրագիրը

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ հոկտեմբերի 11-ին տեղի է ունեցել հանդիպում-քննարկում կոշիկի և կաշվե իրերի արտադրության ոլորտի ներկայացուցիչների հետ։

 

Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում փորձագետները ներկայացրել են կոշիկի և կաշվե իրերի արդյունաբերության զարգացման ռազմավարության ծրագիրը և ոլորտի զարգացմանն ուղղված պետության կողմից նախատեսվող աջակցության գործիքները։

 

Մտքեր են փոխանակվել արտահանման շուկաների ընդլայնման, որակյալ և բարձրարժեք կաշվե արտադրանքի նկատմամբ պահանջարկի բարձրացման, ինչպես նաև հայկական նոր բրենդների ստեղծման ու զարգացման վերաբերյալ։

 

Ծրագիրը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ)-ի և «Սիվիտտա Հայաստան» միջազգային խորհրդատվական ընկերության հետ համատեղ։