Հինգշաբթի, 20 Հոկտեմբերի 2022 09:24
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանում բացվել է առցանց խաղերի համաշխարհային մշակող շվեդական Evolution ընկերության ներկայացուցչություն

Հայաստանում բացվել է առցանց խաղերի համաշխարհային մշակող շվեդական Evolution ընկերության ներկայացուցչություն

Արմինֆո. Այսօր Հայաստանում պաշտոնապետ բացվել է Evolution-ը, Սթոքհոլմի բորսայում ցուցակված և մոտ 200 մլրդ շվեդական կրոն (մոտ 18մլրդ ԱՄՆ դոլար) կապիտալիզացիա ունեցող ընկերությունը, որի մասին դեռևս 1,5 տարի առաջ պատմել էր էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նախարարն այդ մասին հաղորդել է «Ֆեյսբուքի» իր էջում, հավելելով, որ ընկերությունն արդեն 200-ից ավել աշխատակից ունի ու պլանավորում է հաջորդ մեկ տարվա մեջ հասցնել 1000ի։

 

«Էկոնոմիկայի նախարարության և Էնթերփրայզ Արմենիայի հատուկ ուշադրության կենտրոնում է խոշոր միջազգային ընկերություններին Հայաստան բերելը, քանի որ դա ոչ միայն օտարերկրյա ուղիղ խոշոր ներդրում է, այլև նոր տեխնոլոգիաներ ու աշխատանքային մշակույթ, նոր ներդրումներ գիտահետազոտական աշխատանքներում, մարդկային կապիտալում և բազմաթիվ այլ հարակից օգուտներ, որոնք այլ ընկերությունների պարագայում այդքան էլ ակնհայտ չեն», - գրել է էկոնոմիկայի նախարարը։

 

Հոկտեմբերի 19-ին Երեւանում Evolution-ի ներկայացուցչության բացման հանդիսավոր արարողության ժամանակ նրա գլխավոր տնօրեն Մարտին Կառլեսունդը նշել է, որ ընկերությունը Հայաստանում գործունեություն է սկսում 200 հոգանոց անձնակազմով, սակայն այդ ցուցանիշն անընդհատ աճելու է:

 

Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը գոհունակություն է հայտնել Հայաստանում շվեդական ընկերության բացման կապակցությամբ, ինչը պետական հատվածի հետ համագործակցության արդյունք է: Նշելով, որ շվեդական ընկերություններն առանձնանում են բարձր մշակույթով ոչ միայն բիզնես վարելու, այլև սոցիալական և բնապահպանական պատասխանատվության տեսանկյունից, դիվանագետը նշել է, որ բիզնեսն ու մարդու իրավունքները միշտ պետք է ձեռք ձեռքի ընթանան:

 

Բացման արարողությանը ներկա էր նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատվիրակությունը՝ նախարար Վահան Քերոբյանի գլխավորությամբ։ Միջոցառման շրջանակներում պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին՝ Քերոբյանը նշել է, որ սկզբնական փուլում հայկական շուկա ընկերության մուտքից հետո  խոսքը գնում է 10-20 մլն դոլարի ներդրումների մասին: Ընդ որում, նախարարը նշել է, որ այդ իմաստով առանցքային են ոչ թե դրամական ներդրումները, այլ նոր տեխնոլոգիաների, մշակույթի ներդրումը Հայաստանում:  Այդ կապակցությամբ նա ընդգծել է, որ երկրների զարգացումը տեղի է ունենում հենց անդրազգային ընկերությունների շուկա մուտք գործելուն զուգընթաց։

 

«Սրանք այնպիսի ընկերություններ են, որոնք ունեն առավել առաջավոր տեխնոլոգիաներ, առավել առաջադեմ մշակույթ, և դրանց մուտքը այս կամ այն երկիր անհնար է թերագնահատել», - ընդգծել է նա:

Պետգերատեսչության ղեկավարը հավելել է, որ Էկոնոմիկայի նախարարության գերակա խնդիրների թվում է հայկական շուկա ՏՏ և ճարտարագիտության ոլորտի 500 անդրազգային ընկերությունների -ի ներգրավումը: Մասնավորապես, նա տեղեկացրել է, որ այդ ընկերությունների մի մասի հետ արդեն աշխատանքներ են տարվում։ Նախարարը նաեւ հաղորդել է, որ կառավարությունը մինչեւ տարեվերջ մտադիր է

վերանայել հարկային արտոնությունների մասին օրինագիծը ՏՏ հատվածի եւ ճարտարագիտության ոլորտի համար՝ այդ ոլորտներում աշխատող ընկերությունների համար արտոնությունների ձևաչափը փոխելու և ժամկետը երկարացնելու նպատակով:

 

Նշենք, որ շվեդական Evolution ընկերությունը, որը համարվում է Live Casino-ի թիվ մեկ մատակարարն աշխարհում, ունի 25 մլրդ ԱՄՆ դոլարի կապիտալացում։ Ընկերության տարեկան հաշվետվության համաձայն ՝ 2020 թվականին գործառնական եկամուտներն աճել են 68%-ով՝ հասնելով 177,7 մլն եվրոյի (106,0), EBITDA-ն կազմել է 115,6 մլն եվրո՝ ավելանալով 107% - ով ՝ 65,1% մարժայի դեպքում (52,7%): Շահույթը կազմել է 80,6 մլն եվրո։

 

Ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին Շվեդիայում և գրանցված է Ստոկհոլմի ֆոնդային բորսայում ։ Այյսօր ընկերությունն ունի 60,000 աշխատակից ողջ աշխարհում: Հաճախորդների թվում են ավելի քան 45 համաշխարհային խաղային բրենդեր: Evolution-ը ներկայացուցչություններ ունի 11 երկրներում, այդ թվում ՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Շվեդիայում, Կանադայում և այլն: