Հինգշաբթի, 20 Հոկտեմբերի 2022 15:09
Նաիրա Բադալյան

Պաշտպանության նախարարության լրացուցիչ 86 մլն դոլար կհատկացվի

Պաշտպանության նախարարության լրացուցիչ 86 մլն դոլար կհատկացվի

Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախարարությանը լրացուցիչ 35 մլրդ դրամ (ընթացիկ փոխարժեքով շուրջ 86 մլն դոլար) կհատկացվի:

 

Ինչպես ասվում է կառավարության հոկտեմբերի 20-ի որոշման մեջ, ֆինանսավորումը կուղղվի "Շենքերի եւ շինությունների կառուցում" հոդվածով: Նշենք, որ 2023 թվականի բյուջեի նախագծի համաձայն, պաշտպանական կարիքների համար ծախսերը կավելանան 47,2 տոկոսով կամ 160,7 մլրդ դրամով՝ մինչեւ 501 մլրդ 285 մլն դրամ (ընթացիկ փոխարժեքով ՝ մոտ 1,22 մլրդ դոլար):