Ուրբաթ, 21 Հոկտեմբերի 2022 16:22

Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը նախաձեռնել է «ֆինանսական շուկայում արտարժույթի հեջավորման գործիքները» խորագրով հանդիպում

Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը նախաձեռնել է «ֆինանսական շուկայում արտարժույթի հեջավորման գործիքները» խորագրով հանդիպում

Արմինֆո.Արտարժութային ռիսկերի կառավարումն այսօր առանցքային խնդիր է գործարար միջավայրում: Պայմանավորված փոխարժեքի տատանումների կտրուկ աճով` խնդիրն առանձնահատուկ ուշադրության է արժանանում միջազգային առևտրի ոլորտում ներգրավված կազմակերպությունների շրջանում:

Թե՛ ներմուծող և թե՛ արտահանող կազմակերպությունների համար բարդ կարող է լինել արտարժույթի ռիսկից հեջավորման մեխանիզմներ գտնելը` միևնույն ժամանակ գործարքներ իրականացնելով տվյալ արտարժութային զույգերով: Մյուս կողմից, արտարժույթի տատանումներից հեջավորման դեպքում բիզնեսը կարող է ընդլայնել հնարավորությունները: 

Այսօր «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ՝ HSBC Հայաստան կամ Բանկ) համախմբել էր մի շարք տեղական ընկերությունների՝ արտարժութային ռիսկերի հեջավորման առանձնահատկությունները քննարկելու, ինչպես նաև Բանկի կողմից առաջարկվող համապատասխան գործիքները ներկայացնելու նպատակով: 

Միջազգային առևտուր իրականցնելիս բիզնեսի ռիսկերը իրապես մեծանում են, որոնք  կախված են արժույթի տեսակից, գործարքի արժեքից, վճարումներ կատարելու կամ ստանալու ժամանակահատվածից և շուկայում գերիշխող պայմաններից: Այնուամենայնիվ, գոյություն ունեն մեխանիզմներ, որոնք կօգնեն հաճախորդներին գնահատել և նվազեցնել այդ ռիսկերը:  HSBC Հայաստանի կողմից առաջարկվող լուծումներն ապահովում են միջազգային առևտրի անխափան իրականացում` խնայելով հաճախորդների ջանքերն ու ժամանակը:

«Բիզնեսին համապատասխան լուծումներ առաջարկելիս հաշվի են առնվում գործարքի բնույթը, ինչպես նաև բիզնեսում առկա որոշակի հանգամանքներ, - նշում է HSBC Հայաստանի Ֆինանսական շուկաներում գործառնությունների դեպարտամենտի ղեկավար Ռուբեն Մելքոնյանը,- սակայն առավել արդյունավետ որոշումներ կայացնելու նպատակով անհրաժեշտ է տեղեկանալ առկա բոլոր հնարավոր լուծումների մասին, քանի որ, եթե նույնիսկ որոշեք չգործել, ապա այդ որոշումը պետք է լինի գիտակցված և փաստերի վրա հիմնված»:

«Արտարժույթի տատանումները կարող են էապես ազդել շահույթի փոփոխության վրա և անգամ` զգալի ֆինանսական վնասի պատճառ հանդիսանալ: Այդ ռիսկերը անտեսելը վկայում է այն մասին, որ գործարարները չեն գիտակցում հարցի կարևորությունը, կամ էլ` կարծում են, որ դրանց կառավարումը չափազանց ժամանակատար է», - ասում է HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը:

HSBC Հայաստանի ծառայություններին մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.hsbc.am կայք կամ զանգահարել +374 60 655 000: