
Արմինֆո. Հայկական Shirak Avia ավիափոխադրողը 2022 թվականի դեկտեմբերի 11-ից Ստավրոպոլի եւ Երեւանի միջեւ ուղիղ կանոնավոր ավիահաղորդակցություն կգործարկի: Այդ մասին ասվում է Ստավրոպոլի միջազգային օդանավակայանի հաղորդագրությունում։
Չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ, կիրակի օրերին՝ Boeing 737 ընտանիքի օդանավերով։ Հայաստանի մայրաքաղաքից մեկնումը կիրականացվի տեղական ժամանակով 11:45-ին, Ստավրոպոլ ժամանելով տեղական ժամանակով 11: 50-ին: Ստավրոպոլից մեկնումը կիրականացվի ժամը 12:40-ին, իսկ Երևան ժամանումը՝ տեղական ժամանակով 14: 50-ին:
