Երկուշաբթի, 24 Հոկտեմբերի 2022 13:08
Մարիաննա Մկրտչյան

Կարծիք. Հայաստանը Հարավային Կովկասում պետք է դիտարկվի ոչ թե որպես փակուղի, այլ՝ որպես կապող կամուրջ

Կարծիք. Հայաստանը Հարավային Կովկասում պետք է դիտարկվի ոչ թե որպես փակուղի, այլ՝ որպես կապող կամուրջ

Արմինֆո.Միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ՀՀ առևտրատնտեսական հարաբերությունների վեկտորները, հիմնականում, կմնան նախկինը։ Այդ մասին "Հայաստանը և եվրասիական տնտեսական ինտեգրման արդիական առաջնահերթությունները" կլոր սեղանի ժամանակ հայտարարել է քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը։

 

Փորձագետի համոզմամբ, թե այս, թե հաջորդ տարի ինչպես հայկական արտահանումը, թե ներմուծումը Ռուսաստան զգալիորեն կաճեն, կշարունակվի ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացումը, ինչը կնպաստի ՀՀ տնտեսության զարգացմանը, եթե դրան չխանգարի ֆորսմաժորային իրավիճակը:

 

Նրա ասելով, կան բոլոր հիմքերը՝ պնդելու, որ առաջիկա տարիներին հենց Եվրասիական տնտեսական միությունը կկարողանա ապահովել ՀՀ կարիքները առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ՝ ժամանակակից մակարդակով։

 

Սաֆարյանը կարծում է, որ հենց այդ պատճառով ՀՀ իշխանությունները պետք է կարողանան երկիրը դարձնել հետաքրքիր տնտեսական գործընկեր՝ օգտագործելով ինչպես քաղաքական, տնտեսական ռեսուրսները, այնպես էլ Սփյուռքի ներուժը։

 

"Այլ կերպ ասած՝ Հայաստանը մեր տարածաշրջանում պետք է դիտարկվի ոչ թե որպես փակուղի, ինչպես եղել է մինչ այժմ, այլ պետք է դառնա կապող կամուրջ։ Կարծում եմ՝ դա միանգամայն հնարավոր է", - նշել է Սաֆարյանը։

 

Միևնույն ժամանակ, նա համոզմունք է հայտնել, որ եթե Արևմուտքը Ռուսաստանի հետ դիմակայության ֆոնին փորձի Հայաստանին ծանր դրության մեջ դնել, ապա այդ կերպ նա ընդմիշտ Երևանը կնետի Մոսկվայի գիրկը։

 

"Իսկ դա Արևմուտքին պետք չէ, ուստի Հայաստանը պետք է իր հնարավորություններն օգտագործի զգուշորեն, մտածված։ Մենք ապրում ենք բավականին դժվար ժամանակներ: Մի կողմից՝ ընթանում է պատերազմ, որը կարող է այնպիսի ծանր հետևանքներ ունենալ, որ այս պահին մենք չենք կարող դա լիովին հասկանալ։ Բայց, նույնիսկ, այս պայմաններում Հայաստանն ունի հետագա զարգացման հնարավորություններ և հեռանկարներ", - ասել է նա։

 

Սաֆարյանը կարծում է, որ Հայաստանը կարող է աջակցել ռուսական կողմին ժամանակակից տեխնոլոգիաների փոխարինման գործընթացում, որոնք նրանք առայժմ ստանում են Չինաստանից: "Ես վստահ եմ, որ Հայաստանը կարող է լուրջ դերակատարություն ունենալ այս հարցում և իրական հնարավորություն ունի, օրինակ, հեռավար հանդիպում կազմակերպել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև։ Այո, նույնիսկ այս բարդ պայմաններում կարելի է նման բան անել և նախանշել հնարավոր համագործակցություն",- նշել է փորձագետը։

 

Այս առումով նա հավելել է, որ ընթացիկ տարվա յոթ ամիսների ընթացքում Հայաստանում արձանագրվել է աննախադեպ 11 տոկոս տնտեսական աճ, սակայն, դրան զուգընթաց, կան բացասական ցուցանիշներ. մշտապես աճում է աղքատության մակարդակը, և այդ տեմպերով աղքատության մակարդակը մինչև տարեվերջ կանցնի 42 տոկոսը։

 

Որպես այդ "չարիքին" դիմակայելու միջոց  նա նշել է երկրի տնտեսական զարգացման հետագա ապահովումը։ "Մենք միանգամայն իրատեսական ենք համարում մինչև տարեվերջ ապահովել կառավարության կողմից կանխատեսվող 7% տնտեսական աճը, սակայն, ՀՀ իշխանությունների պարտականությունն է այդ միջոցներն ուղղել աղքատության խնդիրների վերացմանը։ Միայն օրենքով կարելի է երկրում այնպիսի վերաբաշխում իրականացնել, որը թույլ կտա վերացնել աղքատությունը", - հավելել է Արամ Սաֆարյանը։

 

Վերլուծաբանը նաև նշել է, որ Հայաստանը կարող է կարևոր դերակատարում ունենալ ներմուծման փոխարինման գործընթացում, որի մասին Ռուսաստանը ակտիվորեն խոսում է վերջին երկու տարում: Նրա խոսքով ՝ Հայաստանը չպետք է բաց թողնի նման հնարավորությունը եւ հենց իր մոտ ակտիվորեն խթանի այդ գործընթացը։ Բացի այդ, Սաֆարյանն ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները պետք է հստակ ազդակներ հաղորդի իր ռուսաստանցի գործընկերներին. "Այսինքն՝ Հայաստանը ձեզ չի դավաճանի, նա չի խաղա ձեր դեմ և ի վնաս ձեզ, մենք կառուցողական խաղացող ենք, օգտագործեք մեր հնարավորությունները, որոնք եղել են ԽՍՀՄ տարիներին, որպեսզի մենք կրկին արդյունաբերական երկիր դառնանք", - եզրափակել է Սաֆարյանը:

 

Իր հերթին՝ "Միջազգային մարդասիրական զարգացում" հասարակական կազմակերպության նախագահ Արման Ղուկասյանն ասել է, որ հենց ԵԱՏՄ շուկայի շնորհիվ Հայաստանն այսօր մեծ առավելություններ ունի, նախ և առաջ, արտահանման ոլորտում, ինչպես նաև աշխատատեղեր է ստեղծում պատրաստի արտադրանքի արտահանման ոլորտում: Ինչը, անշուշտ, դրական է անդրադառնում ոչ միայն Հայաստանի Հանրապետության տնտեսության, այլև քաղաքացիների կյանքի վրա։ "Հայաստանի տնտեսությունն, անշուշտ, շահում է ԵԱՏՄ անդամակցությունից, ինչը հաստատվում է անդամակցության տարիների ցուցանիշներով։ Նույնիսկ, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատերազմի ֆոնին ԵԱՏՄ-ը ցույց տվեց իր ուժն ու կայունությունը, և Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշները դրա վառ ապացույցն են։ Իսկ գրագետ կառավարումը կարող է ավելի շատ օգուտ բերել մեր երկրին", - համոզմունք է հայտնել Ղուկասյանը։

 

Տնտեսագետ Աշոտ Թավադյանը նշել է, որ Հայաստանը պետք է ձևակերպի կարեւորագույն խնդիրները՝ ԵԱՏՄ շրջանակներում ներուժի իրացման համար։ "Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների պայմաններում, հատկապես, միգրացիոն հոսքերի համակարգման համար Հայաստանի կառավարությունը պետք է առանցքային դեր խաղա համապատասխան ընթացակարգերի ձեւավորման գործում, որոնք թույլ են տալիս օրենսդրորեն եւ կազմակերպչական առումով լուծել միգրացիայի, կազմակերպությունների ձեւավորման, գործազրկության մակարդակի նվազեցման խնդիրները։ Պետական համակարգումն ու աջակցությունն անհրաժեշտ է տնտեսության աճի վրա ազդող միգրացիոն հոսքերը համակարգելու համար։

Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է շարունակի աշխատանքները միջազգային տնտեսական համագործակցության համար համապատասխան իրավական հիմք ստեղծելու, Հայաստանի միջազգային հեղինակությունը բարձրացնելու և ամրապնդելու ուղղությամբ, ինչպես նաև քայլեր ձեռնարկի դեպի ծով ելք չունեցող երկրների հետ համագործակցությունը խորացնելու համար՝ ճգնաժամային պայմաններում տարանցմանն առնչվող խնդիրները լուծելու համար", - ընդգծել է նա։

 

Նշենք, որ կլոր սեղանը կազմակերպել է "Միջազգային հումանիտար զարգացում" ՀԿ-ը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանըԱկբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքներըԿոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները
Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBankRocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank
Ծառայությունների թանկացում, անցում ստվեր ու բիզնեսի փակում. շրջանառության հարկի դրույքաչափի վերանայումից Ծառայությունների թանկացում, անցում ստվեր ու բիզնեսի փակում. շրջանառության հարկի դրույքաչափի վերանայումից "ակնկալիքների" ոչ ամբողջական ցանկը՝ Հայաստանի ՓՄՁ ասոցիացիայի ղեկավարից
Հարկային մարմին ոչ հավաստի տեղեկատվություն ներկայացնելու համար կկիրառվի վարչական պատասխանատվություն. օրենքի նախագիծՀարկային մարմին ոչ հավաստի տեղեկատվություն ներկայացնելու համար կկիրառվի վարչական պատասխանատվություն. օրենքի նախագիծ
ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել "Թրեյդ-ին" ծրագրի շրջանակում ավտոմեքենաների առևտրի համակարգում
Արմսվիսբանկը ներգրավել է 10 միլիոն ամն դոլարի վարկային փաթեթ ՎԶԵԲ-ից՝ փմձ-ների մրցունակությանն ու «կանաչ անցման» աջակցելու նպատակովԱրմսվիսբանկը ներգրավել է 10 միլիոն ամն դոլարի վարկային փաթեթ ՎԶԵԲ-ից՝ փմձ-ների մրցունակությանն ու «կանաչ անցման» աջակցելու նպատակով
Հայաստանի փաստաբանները չեն ցանկանում տեղափոխվել հարկման ընդհանուր դաշտ և սպառնում են բողոքի ակցիաներովՀայաստանի փաստաբանները չեն ցանկանում տեղափոխվել հարկման ընդհանուր դաշտ և սպառնում են բողոքի ակցիաներով
Հայաստանում կներդրվի Կորպորատիվ կառավարման կանոնագիրք. օրինագիծՀայաստանում կներդրվի Կորպորատիվ կառավարման կանոնագիրք. օրինագիծ
Հայաստանը մեծ օգուտ է ստանում կապիտալի և ՏՏ ոլորտի մասնագետների ներհոսքից. ՎԶԵԲ-ի գլխավոր տնտեսագետՀայաստանը մեծ օգուտ է ստանում կապիտալի և ՏՏ ոլորտի մասնագետների ներհոսքից. ՎԶԵԲ-ի գլխավոր տնտեսագետ
Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել
Արդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներումԱրդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներում
Առողջապահության պետպատվերի ֆինանսավորման համար կառավարությունը լրացուցիչ 3 մլրդ դրամ կհատկացնիԱռողջապահության պետպատվերի ֆինանսավորման համար կառավարությունը լրացուցիչ 3 մլրդ դրամ կհատկացնի
ՎԶԵԲ-ն Արմսվիսբանկին տրամադրում է 10 մլն դոլար վարկ ի աջակցություն ՄՓՄՁ-ի մրցունակության և կանաչ անցմանՎԶԵԲ-ն Արմսվիսբանկին տրամադրում է 10 մլն դոլար վարկ ի աջակցություն ՄՓՄՁ-ի մրցունակության և կանաչ անցման
Մոսկվա. Հայաստանի համար ԵԱՏՄ-ին անդամակցությունը շահավետ է տնտեսական տեսանկյունիցՄոսկվա. Հայաստանի համար ԵԱՏՄ-ին անդամակցությունը շահավետ է տնտեսական տեսանկյունից
Գնել Սանոսյանը Միջազգային ֆինանասական կորպորացիայի պատվիրակության հետ քննարկել է «Զվարթնոց» օդանավակայանի արդիականացման ծրագիրըԳնել Սանոսյանը Միջազգային ֆինանասական կորպորացիայի պատվիրակության հետ քննարկել է «Զվարթնոց» օդանավակայանի արդիականացման ծրագիրը
Կառավարությունը հաստատել է արցախցի ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագիրը. ծախսերը գնահատվում են 10-12 մլրդ դրամԿառավարությունը հաստատել է արցախցի ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագիրը. ծախսերը գնահատվում են 10-12 մլրդ դրամ
Օդիլ Ռենո-Բասսոն վերընտրվել է ՎԶԵԲ-ի նախագահ երկրորդ ժամկետովՕդիլ Ռենո-Բասսոն վերընտրվել է ՎԶԵԲ-ի նախագահ երկրորդ ժամկետով
ՀՀ իշխանություններն ուսումնասիրում են նոր աղբավայրեր կառուցելու հնարավորությունը ՝ ՀՀ իշխանություններն ուսումնասիրում են նոր աղբավայրեր կառուցելու հնարավորությունը ՝ "մեկ աղբավայր երկու մարզերի համար" սկզբունքով
ՎԶԵԲ-ը և ԱՄՆ ՄԶԳ-ը կզարգացնեն տրանսպորտային և թվային ենթակառուցվածքները Հայաստանում, Ադրբեջանում և ՎրաստանումՎԶԵԲ-ը և ԱՄՆ ՄԶԳ-ը կզարգացնեն տրանսպորտային և թվային ենթակառուցվածքները Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում
Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունըՆելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը
Հայաստանի ԱԳՆ. Վրաստան այցելող զբոսաշրջիկների կյանքի պարտադիր ապահովագրության մասին օրենքի կիրարկման ժամկետների վերաբերյալ առայժմ հստակ ժամանակացույց առկա չէՀայաստանի ԱԳՆ. Վրաստան այցելող զբոսաշրջիկների կյանքի պարտադիր ապահովագրության մասին օրենքի կիրարկման ժամկետների վերաբերյալ առայժմ հստակ ժամանակացույց առկա չէ
Օդիլ Ռենո-Բասո. Հայաստանի տնտեսությունը շարունակում է աճել՝ ի հեճուկս բազմաթիվ բացասական գործոններիՕդիլ Ռենո-Բասո. Հայաստանի տնտեսությունը շարունակում է աճել՝ ի հեճուկս բազմաթիվ բացասական գործոնների
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը ձեռնպահ է մնացել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը ձեռնպահ է մնացել "Հյուսիս-Հարավ" տրանսպորտային ներդրումային նախագծի իրականացման արժեքը և ժամկետները նշելուց
ՎԶԵԲ-ը բարելավել է 2024 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ նախկին 4,5%-ից մինչեւ 6,2%ՎԶԵԲ-ը բարելավել է 2024 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ նախկին 4,5%-ից մինչեւ 6,2%
ՎԶԵԲ - ում խոստանում են աննախադեպ ներդրումներ Հայաստանի տնտեսությունումՎԶԵԲ - ում խոստանում են աննախադեպ ներդրումներ Հայաստանի տնտեսությունում
Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել    Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել   
Սիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի շինարարության վարկավորումը կդառնա ՎԶԵԲ-ի կողմից երբևէ Հայաստանում իրականացվող խոշորագույն ծրագիրը . բանկի նախագահՍիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի շինարարության վարկավորումը կդառնա ՎԶԵԲ-ի կողմից երբևէ Հայաստանում իրականացվող խոշորագույն ծրագիրը . բանկի նախագահ
Զարգացման ֆրանսիական գործակալությունը նախատեսում է ընդլայնել ՀՀ կառավարության հետ համագործակցության ուղղություններն ու ծրագրերի ծավալներըԶարգացման ֆրանսիական գործակալությունը նախատեսում է ընդլայնել ՀՀ կառավարության հետ համագործակցության ուղղություններն ու ծրագրերի ծավալները
Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրըՄի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորություններըՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները
Նուբար Աֆեյանը պատրաստակամություն հայտնել իր կարողություններն ու կապերը ներդնել՝ անշահախնդրորեն աջակցելու հայրենիքի հզորացմանըՆուբար Աֆեյանը պատրաստակամություն հայտնել իր կարողություններն ու կապերը ներդնել՝ անշահախնդրորեն աջակցելու հայրենիքի հզորացմանը
Գ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համարԳ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համար
Ռուսաստանի դեսպան. ԵԱՏՄ-ն, նույնիսկ առկա մարտահրավերների և Արևմուտքի պատժամիջոցային քաղաքականության պայմաններում, ցույց տվեց իր կայունությունըՌուսաստանի դեսպան. ԵԱՏՄ-ն, նույնիսկ առկա մարտահրավերների և Արևմուտքի պատժամիջոցային քաղաքականության պայմաններում, ցույց տվեց իր կայունությունը
Ղազախստանի դեսպան. Եվրասիական ինտեգրման զարգացման առաջնահերթությունները, որոնք առաջարկել է Հայաստանը, թույլ կտան ակտիվացնել փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներումՂազախստանի դեսպան. Եվրասիական ինտեգրման զարգացման առաջնահերթությունները, որոնք առաջարկել է Հայաստանը, թույլ կտան ակտիվացնել փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում
Փոխվարչապետ. ԱԶԲ հետ համագործակցությունը կարևոր է Հայաստանում բիզնես մշակույթի զարգացման տեսանկյունիցՓոխվարչապետ. ԱԶԲ հետ համագործակցությունը կարևոր է Հայաստանում բիզնես մշակույթի զարգացման տեսանկյունից
Փորձագետ. Եվրասիայում ինտեգրացիոն գործընթացների հաջող զարգացումը դժվարանում է հակասությունների առկայությամբՓորձագետ. Եվրասիայում ինտեգրացիոն գործընթացների հաջող զարգացումը դժվարանում է հակասությունների առկայությամբ
Հայաստանն ու Իրանը քննարկում են սահմանային Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախագիծըՀայաստանն ու Իրանը քննարկում են սահմանային Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախագիծը
Ողջ դոնոր հանրությունն այսօր հավաքվել է Երևանում. ակնկալիքները ՎԶԵԲ-ի տարեկան հանդիպումից և հեռանկարներըՈղջ դոնոր հանրությունն այսօր հավաքվել է Երևանում. ակնկալիքները ՎԶԵԲ-ի տարեկան հանդիպումից և հեռանկարները
Ֆինանսական տեխնոլոգիաներից և կիբերանվտանգությունից մինչև էներգաանվտանգություն և առևտրային պատժամիջոցներ. մայիսի 14-ին Երևանում մեկնարկել է ՎԶԵԲ-ի 33-րդ տարեկան ժողովըՖինանսական տեխնոլոգիաներից և կիբերանվտանգությունից մինչև էներգաանվտանգություն և առևտրային պատժամիջոցներ. մայիսի 14-ին Երևանում մեկնարկել է ՎԶԵԲ-ի 33-րդ տարեկան ժողովը
Հրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանըՀրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը
Արդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ Հայաստանում կանցկացվի ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովըԱրդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ Հայաստանում կանցկացվի ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովը
Մարտին Գալստյան. Բարենպաստ ֆոնի դեպքում առանցքային տոկոսադրույքի իջեցումը իր հետևից կքաշի վարկային տոկոսադրույքներըՄարտին Գալստյան. Բարենպաստ ֆոնի դեպքում առանցքային տոկոսադրույքի իջեցումը իր հետևից կքաշի վարկային տոկոսադրույքները
Կրիպտոոլորտը կարգավորող օրինագիծը շուտով կներկայացվի ՀՀ կառավարությունԿրիպտոոլորտը կարգավորող օրինագիծը շուտով կներկայացվի ՀՀ կառավարություն
Հարկային եկամուտների պլանը կատարվել է 92 տոկոսով. փորձագետն առաջարկում է բացահայտել մուտքերի աճի նոր աղբյուրներՀարկային եկամուտների պլանը կատարվել է 92 տոկոսով. փորձագետն առաջարկում է բացահայտել մուտքերի աճի նոր աղբյուրներ
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով  2-րդ տրանշըIDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով  2-րդ տրանշը
Հայաստանը կդառնա «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հաջորդ հյուրընկալող երկիրըՀայաստանը կդառնա «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հաջորդ հյուրընկալող երկիրը
Հայաստանը համաձայն է ՎԶԵԲ-ի աշխարհագրական մանդատի ընդլայնմանըՀայաստանը համաձայն է ՎԶԵԲ-ի աշխարհագրական մանդատի ընդլայնմանը
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համարConverse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
ԿԲ ղեկավար. Հայաստանի անշարժ գույքի շուկայում գների գերտաքացումը, հնարավոր է, կազմել է 20-30 տոկոսԿԲ ղեկավար. Հայաստանի անշարժ գույքի շուկայում գների գերտաքացումը, հնարավոր է, կազմել է 20-30 տոկոս
Հայաստանում 0,8 տոկոս չորսամսյա գնաճը հրահրել են սննդամթերքն ու ծառայություններըՀայաստանում 0,8 տոկոս չորսամսյա գնաճը հրահրել են սննդամթերքն ու ծառայությունները
Փոխվարչապետն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանըՓոխվարչապետն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանը
Հայաստանի էկոնոմիկայի նախարարը մեկշաբաթյա աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆՀայաստանի էկոնոմիկայի նախարարը մեկշաբաթյա աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ
Հայաստանը կմիանա ԱԶԲ Ասիական զարգացման հիմնադրամին՝ որպես դոնոր. ֆինանսների նախարարՀայաստանը կմիանա ԱԶԲ Ասիական զարգացման հիմնադրամին՝ որպես դոնոր. ֆինանսների նախարար
Հայաստանը գտնվում է Հայաստանը գտնվում է "հոլանդական հիվանդության" ծուղակում. տնտեսագետ
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն էԿոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՀայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկըYouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Հայաստանը վանել է իր թանկությամբ. տնտեսագետն ահազանգում է ծառայությունների արտահանման կրճատման մասինՀայաստանը վանել է իր թանկությամբ. տնտեսագետն ահազանգում է ծառայությունների արտահանման կրճատման մասին
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84