Չորեքշաբթի, 26 Հոկտեմբերի 2022 16:09

Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն արդեն ունի աշխարհի երեք առաջատար վարկանշային գործակալությունների կողմից շնորհված վարկանիշ

Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն արդեն ունի աշխարհի երեք առաջատար վարկանշային գործակալությունների կողմից շնորհված վարկանիշ

Արմինֆո.Հեղինակավոր ամերիկյան S&P Global Ratings  վարկանշային կազմակերպությունը հոկտեմբերի 26 -ին «Արդշինբանկ» ՓԲԸ-ին շնորհել է «B+/B» երկարաժամկետ և կարճաժամկետ վարկանիշ՝ «կայուն» հեռանկարով: Բանկին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է:

 

S&P Global Ratings գործակալության կողմից տրված գնահատման մեջ շեշտվում է, այն փաստը, որ «Արդշինբանկ» ՓԲԸ-ն Հայաստանի ամենամեծ բանկն է ակտիվների մեծությամբ, որի ընդհանուր ակտիվները կազմում են 1,14 տրիլիոն դրամ և 2022 թվականի հունիսի 30-ի դրությամբ շուկայի մասնաբաժինը կազմում է 15.7%:

 

Միևնույն ժամանակ Արդշինբանկին շնորհված վարկանիշի «կայուն» հեռանկարը արտացոլում է S&P Global Ratings  ընկերության այն տեսակետը, որ Արդշինբանկը ստացված շահույթով համալրել է կապիտալի պաշարները բուֆերներ ստեղծելու համար, ինչի արդյունքում առաջիկա 12-18 ամիսների ընթացքում կապահովի կապիտալի բավարարության համարժեք ցուցանիշներ։

 

Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն արդեն ունի աշխարհի երեք առաջատար վարկանշային գործակալությունների կողմից շնորհված վարկանիշ (Standard & Poor's, Moody’s և Fitch):