
Արմինֆո.2023 թվականին Արցախի կարիքներին ուղղվելու է 2022 թվականի հատկացումների ծավալներին համարժեք գումար։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ հոկտեմբերի 31-ին խորհրդարանական հանձնաժողովներում կայացած լսումների ժամանակ, ներկայացնելով Հայաստանի պետական բյուջեի նախագիծը։
Նա նշել է, որ, ընդհանուր առմամբ, Արցախին հհատկացվելու է 144 մլրդ դրամ, մոտավորապես նույան, որքան ընթացիկ տարում։ Ընթացիկ տարում ֆինանսական հատկացումների զգալի մասն օգտագործվել է բնակարանների կառուցման եւ ռազմական գործողություններից տուժած ենթակառուցվածքների վերականգնման համար։ Այդ իսկ պատճառով 2023 թվականին նույն նպատակների համար ֆինանսավորման ծավալները փոքր-ինչ կնվազեն, բայց կարող են օգտագործվել այլ ոլորտներում ։
Նախարարը հիշեցրել է, որ միայն ընթացիկ տարում Հայաստանի կառավարությունը, գնահատելով Արցախում տիրող իրավիճակը, 20 մլրդ դրամով ավելացրել է ֆինանսավորման ծավալները։ Նախարարը չի բացառել, որ այս միտումը շարունակվի նաև 2023 թվականին։