Արմինֆո.Ակբա բանկը 2021 թվականի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ամենախոշոր նվիրատու ընկերությունն է. բանկը հիմնադրամին տրամադրել է ավելի քան 190 միլիոն ՀՀ դրամ:
Կատարած նվիրատվությունների համար Ակբա բանկը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից մրցանակ է ստացել «ԱՐՑԱԽ ԱԴԱՄԱՆԴ» անվանակարգում:
Բանկը 2020 թվականին մեկնարկել և 2021 թվականի ամբողջ ընթացքում շարունակել է իր կողմից թողարկված քարտերի միջոցով կատարված յուրաքանչյուր գործառնության 0,3%-ն իր հասույթից ուղղել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին՝ ընդհանուր առմամբ տրամադրելով ավելի քան 136 միլիոն ՀՀ դրամ:
Բանկը ևս 50 միլիոն ՀՀ դրամ միանվագ աջակցություն է տրամադրել հիմնադրամին՝ նպաստելով վերջինիս ընթացիկ խնդիրների շուտափույթ լուծմանը:
«Մեկը երկու դարձնենք» նախաձեռնության շրջանակում էլ Ակբան Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին տրամադրել է ավելի քան 4 միլիոն ՀՀ դրամ:
Ակբա ֆինանսական խմբի մյուս անդամները՝ Ակբա Լիզինգն ու Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթը, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին են տրամադրել համապատասխանաբար 10 և 20 միլիոն ՀՀ դրամ:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին Ակբա ֆինանսական խմբի աջակցության ընդհանուր չափը 2021-ի վերջի դրությամբ կազմել է ավելի քան 220 միլիոն ՀՀ դրամ:
RUB | 3.93 | 0.08 |
USD | 395.58 | 0.53 |
EUR | 411.09 | 0.63 |
GBP | 496.33 | 2.24 |
CAD | 274.73 | 0.07 |
JPY | 25.23 | 0.03 |
CNY | 54.19 | 0.06 |
CHF | 441.50 | -0.04 |