Չորեքշաբթի, 2 Նոյեմբերի 2022 21:09
Նաիրա Բադալյան

Դժվար է, բայց՝ լուծելի. Փաշինյանը հավատում է ՀՀ տնտեսության հնարավորություններին

Դժվար է, բայց՝ լուծելի. Փաշինյանը հավատում է ՀՀ տնտեսության հնարավորություններին

Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավատում է, որ եթե չխանգարեն, ՀՀ տնտեսությունն ի վիճակի է 2023 թվականին ապահովել ՀՆԱ-ի 7% աճ, նույնիսկ, 2022-ի երկնիշ աճից հետո։

 

"Մենք 2022 թվականը վստահորեն փակելու ենք երկնիշ աճով և ծածկելու ենք 2020 թվականի բացը (2020-ին Հայաստանը տնտեսության  7,6% անկում է գրանցել, 2021թ.-ին ՀՆԱ-ն աճել է 5,7%-ով - խմբ.)", - ասել է Փաշինյանը՝ նոյեմբերի 2-ին խորհրդարանում հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի շուրջ նախնական լսումների ժամանակ ։

 

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ երկրի իշխանությունները ինչպես քննարկվող փաստաթղթի, այնպես էլ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի շրջանակներում նպատակ ունեն ապահովել ՀՆԱ-ի, առնվազն, 7% տարեկան աճ: « Դա շատ դժվար կլինի ՝ ՀՆԱ - ի 14% աճից հետո ապահովել 7% աճ ։ Բայց ես խնդիրը լուծելի եմ համարում։ Կառավարության խնդիրն է ՝ չխանգարել տնտեսությանը աճ ապահովել", - եզրափակել է վարչապետը։

 

Նշենք, որ "2022 թվականի պետական բյուջեի մասին" օրենքում Հայաստանի ՀՆԱ-ի աճն ամրագրված է 7 տոկոսի մակարդակում։ Սակայն, ելնելով Վիճակագրական կոմիտեի տվյալներից, (2022թ.հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է տարեկան 14,1% - ով) երկրի ֆինանսական իշխանությունները 2023թ. բյուջեի նախագծում իրենց ակնկալիքները ամրագրել ը.տ. 11% - ի չափով ։ Այնուամենայնիվ, ֆինանսների նախարարն արդեն հայտարարել է, որ հնարավոր է, որ ցուցանիշը վերանայվի դեպի բարձրացում, մի շարք փորձագետներ արդեն հայտարարել են վերջին 20 տարվա ընթացքում նոր ռեկորդ սահմանելու հնարավորության մասին՝  13-14% - ի չափով:

 

Մինչդեռ, ըստ ԿԲ-ի սեպտեմբերյան կանխատեսման, ՀՆԱ-ի աճը 2022 թվականին կկազմի 12,9% ՝ 2023 թվականին տեմպերի դանդամամբ մինչև 4,5% ։ Ինչպես նախօրեին հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, պատասխանելով ԱրմԻնֆոյի թղթակցի հարցին, "անհնար է շարունակաբար աճել իր ներուժից վեր, քանի որ դա բնական գործընթաց է, եւ որոշ ժամանակ անց տնտեսությունը վերադառնում է իր ներուժին" (տարբեր գնահատականներով հայկական տնտեսության ներուժը գնահատվում է 4 տոկոս-խմբ.)