Չորեքշաբթի, 2 Նոյեմբերի 2022 21:46
Ալինա Հովհաննիսյան

FLY ONE ARMENIA ավիաընկերությունը վերսկսում է թռիչքները դեպի Լիբանան

FLY ONE ARMENIA ավիաընկերությունը վերսկսում է թռիչքները դեպի Լիբանան

Արմինֆո.FLYONE ARMENIA ավիաընկերությունը սույն թվականի դեկտեմբերի 14-ից մեկնարկելու է Երևան-Բեյրութ-Երևան երթուղով չվերթերը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ մամուլի ծառայությունը, չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի օրերին:

 

«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyone.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ», - ասվում է հաղորդագրությունում:

 

Նշենք, որ առաջին չվերթը դեպի Լիբանան ընկերությունը պետք է կատարեր 2022 թվականի հունիսի 16-ին, սակայն հունիսի 25-ին հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ թուրքական ավիացիոն իշխանությունները FLYONE ARMENIA-ին թույլտվությունը չեն տրամադրել իրենց երկրի օդային տարածքով թռիչքներ իրականացնելու համար: