
Արմինֆո. Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցությունը լուրջ ազդեցություն է ունի երկրի բյուջեի վրա։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ նոյեմբերի 3-ին ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովներում ներկայացնելով երկրի 2023 թվականի պետական բյուջեի նախագիծը։
Նա նշել է, որ կառուցվածքի գծով ԵՄ-ը, հատկապես, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը եւ Եվրոպական ներդրումային բանկը երկրում իրականացնում են լայնածավալ ծրագրերի ֆինանսավորում, որոնց իրականացումն, ի վերջո, ազդում է երկրի պետբյուջե հարկային մուտքերի վրա: Երկու կառույցները 2023 թվականին կֆինանսավորեն 55,7 մլրդ դրամ ընդհանուր գումարի նախագծեր (շուրջ 138 մլն եվրո այսօրվա փոխարժեքով - խմբ.): Ընթացիկ տարում ֆինանսավորման ծավալները պետք է կազմեն 42,7 մլրդ դրամ։ Այսպիսով, ինչպես նշել է նախարարը, դիտվում է եվրոպական հատկացումների աճ՝ ուղղված տարբեր գերատեսչությունների կողմից բազմաթիվ ծրագրերի իրականացմանը, որոնցից ամենամեծը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից իրականացվող նախագծերն են։ Վարկային պորտֆելների երկրորդ կարևորագույն փաթեթներն են ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ծրագրերը։ Եվրոպական ներդրումային բանկի աջակցության մեկ այլ փաթեթ վերաբերում է Պետական եկամուտների կոմիտեի համակարգում իրականացվող բարեփոխումներին, հատկապես՝ մաքսակետերի արդիականացման ուղղությամբ: