
Արմինֆո. Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) խորհրդի հերթական նիստում ՀԲՄ խորհրդի նոր նախագահ է ընտրվել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի գործադիր տնօրեն, վարչության նախագահ Մհեր Անանյանը։ Այս պաշտոնում նա կփոխարինի «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ տնօրինության նախագահ, գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանին, ով միությունը նախագահել է 2021-2022 թվականներին:
Հայաստանի բանկերի միության խորհրդի անդամներն ու գործադիր տնօրենը շնորհակալություն են հայտնել Գևորգ Մաչանյանին արդյունավետ գործունեության համար և նորընտիր նախագահին մաղթել բեղմնավոր աշխատանք և հաջողություններ:
Նշենք, որ ՀԲՄ կանոնադրության համաձայն՝ միության նախագահն ընտրվում է մեկ տարի ժամկետով:
ՀԲՄ խորհրդի նորընտիր նախագահ Մհեր Անանյանն ունի շուրջ 30 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում։ 2020թ․ փետրվարի 24-ից զբաղեցնում է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ գործադիր տնօրենի, վարչության նախագահի պաշտոնը։
Մհեր Անանյանի կենսագրությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
RUB | 4.78 | -0.04 |
USD | 381.77 | -0.07 |
EUR | 447.70 | 0.68 |
GBP | 510.66 | -0.17 |
CAD | 277.49 | 0.89 |
JPY | 24.48 | -0.02 |
CNY | 54.12 | 0.02 |
CHF | 479.97 | 0.93 |

