Ուրբաթ, 4 Նոյեմբերի 2022 12:26
Նաիրա Բադալյան

Wizz Air-ը գործակում է Վենետիկ-Երևան չվերթները

Wizz Air-ը գործակում է Վենետիկ-Երևան չվերթները

Արմինֆո. Հունգարիայի բյուջետային ավիափոխադրող Wizz Air-ը թռիչքներ է սկսում Վենետիկի եւ Երեւանի միջեւ, հաղորդում է ավիաընկերության մամուլի ծառայությունը:

 

Թռիչքները կիրականացվեն 2023 թվականի հունվարի 12-ից, շաբաթը երկու անգամ՝ հինգշաբթի և շաբաթ օրերին։

 

Հիշեցնենք, որ Wizz Air-ը սեպտեմբերի 26-ից սկսել է Հռոմից դեպի Երևան չվերթների իրականացումը՝ շաբաթը երկու անգամ, երկուշաբթի և ուրբաթ օրերին։

 

Wizz Air-ը հունգարական բյուջետային ավիաընկերություն է, որի կենտրոնակայանը գտնվում է Բուդապեշտում։ 2016 թվականին Wizz Air ընկերությունը ճանաչվել է տարվա բյուջետային ավիափոխադրող՝ ճյուղային առաջատար հրատարակության՝ Air Transport World ամսագրի վարկածով ։ AirlineRatings-ի վարկանիշում Wizz Air-ը դարձել է Եվրոպայի լավագույն բյուջետային ավիափոխադրողը 2020 թվականին: