Երկուշաբթի, 7 Նոյեմբերի 2022 13:41
Ալեքսանդր Ավանեսով

ԱԶԲ պատվիրակությունն այցելել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան հատված

ԱԶԲ պատվիրակությունն այցելել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան հատված

Արմինֆո. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4 ծրագրի ղեկավար Արթուր Սանոյանի ուղեկցությամբ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությունն այցելել է Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատված։

 

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հաղորդագրության համաձայն, բանկի ներկայացուցիչները՝ ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի գլխավոր տնօրենի տեղակալ Նիանշան Ժանգի գլխավորությամբ, ծանոթացել են նոր կառուցվելիք Սիսիան-Քաջարան մոտ 60կմ ճանապարհահատվածի ծրագծին, ճանապարհի՝ նախագծով սահմանված տեխնիկական պարամետրերին, զրուցել են հարակից բնակավայրերի բնակիչների հետ։

 

Հիշեցնենք, որ 2-րդ տեխնիկական կարգի Սիսիան-Քաջարան 60կմ նոր ճանապարհը, որն անցնելու է լեռնային բարդ ռելիեֆով, ներառելու է 4.7 կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջներ և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ 9 թունելներ (ամենաերկարը Բարգուշատի թունելն է՝ մոտ 8,6 կմ երկարությամբ):