
Արմինֆո. Google-ը, Facebook-ը, Netflix-ը և համացանցի այլ ոչ ռեզիդենտ հսկաներ, Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ հունվարի մեկից, ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայություններ մատուցելու դիմաց պետական բյուջե են վճարում ավելացված արժեքի հարկ։
Ինչպես հաղորդում է ՊԵԿ մամուլի ծառայությունը, երեք եռամսյակի արդյունքներով հայտարարագրվել է 1 միլիարդ դրամի ԱԱՀ, այս պահի դրությամբ վճարվել է 800 միլիոն դրամ:
Գործընթացի արդյունավետությունն ապահովում է ՊԵԿ-ի ներդրած «e-VAT» եռալեզու համակարգը. մի քանի պարզ քայլով հնարավոր է մուտք գործել հարթակ և հաշվառվել հարկային մարմնում: Արդեն գրանցվել են 40-ից ավելի միջազգային ընկերություններ:
«e-VAT» հարթակում գործում է 5 արտարժույթ: Համակարգում նախատեսվում է ներդնել նաև քարտային վճարման հնարավորություն։
Պետական եկամուտների կոմիտեն պարբերաբար ծանուցում է ոչ ռեզիդենտ կազմակերպություններին հետևել սահմանված կարգին, իսկ հարկերից խուսափողների նկատմամբ կկիրառվեն տույժեր։
Ավելի վաղ ԱրմԻնֆոն հաղորդել էր, որ 2022 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ են մտնում էլեկտրոնային ծառայությունների մատուցման ոլորտում հարկային նոր կարգավորումներ։ Նոր հարկային ճշգրտումները չեն անդրադարձել էլեկտրոնային հարթակում ձեռք բերվող և ֆիզիկապես առաքվող ապրանքների վրա։ "Խոսքը բացառապես այնպիսի էլեկտրոնային ծառայությունների մասին է, որոնք կարող են մատուցվել միայն հեռահաղորդակցության ինտերնետի միջոցով", - ավելի վաղ պարզաբանել էր ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: Այսպիսով, նոր կանոնները չեն առնչվում առցանց տաքսի ծառայություններին եւ առցանց վաճառքի նյութական ապրանքներին: Նախագծի համաձայն, էլեկտրոնային միջոցներով ծառայությունների մատուցումը նշանակում է տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի միջոցով ծառայությունների մատուցում, այդ թվում՝ Ինտերնետի, որի մատուցումն անհնար է առանց տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման, որոնց ցանկը որոշում է կառավարությունը։ Օրինակ, տեղեկատվական և հեռահաղորդակցային ծառայություններ, այդ թվում ՝ ինտերնետ - գովազդի ծառայություններ, ինտերնետ - կրթություն, Էլեկտրոնային գրքերի վճարովի ծառայություններ, ֆիլմերի դիտում և երգերի ունկնդրում, տարբեր համակարգչային ծրագրերի գնում։ Այս բոլոր դեպքերում ոչ ռեզիդենտ խոշոր ընկերությունները կհաշվարկեն և կվճարեն ավելացված արժեքի հարկ