
Արմինֆո.Հայաստանի առեւտրային բանկերին վարկեր տրամադրելիս միջազգային ֆինանսական կազմակերպությունները հաշվի կառնեն "կանաչ տնտեսության" բաղադրիչը։ Այդ մասին ժամանակակից էներգետիկայի խնդիրներին նվիրված քննարկումների ժամանակ հայտարարել է էներգետիկայի ոլորտի փորձագետ Աստղինե Փասոյանը։
Նրա խոսքով, նախագծերի վերաֆինանսավորման համար առեւտրային բանկերի վարկավորման ընդհանուր ծավալում "կանաչ տնտեսության" տեսակարար կշիռը պետք է լինի 20%-ից ոչ պակաս: Այս միջոցառումն ուղղված է ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը եւ երկրում ընդհանուր էկոլոգիական իրավիճակի բարելավմանը։
ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում "Էկոլուր" հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը նշել է, որ միջազգային խոշոր ֆինանսական կառույցները, ինչպիսիք են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, Եվրոպական ներդրումային բանկը բնապահպանական ծրագրերի համար ներգրավում են Կլիմայական հիմնադրամի միջոցները, որոնք հաշվվում են միլիարդավոր դոլարներով:
Այդ ֆինանսական կառույցները, իրենց հերթին, իրականացնում են վերաֆինանսավորում են, ձևավորելով "շղթաներ", որոնցում առավելությունը տրվում է խոշոր արևային էլեկտրակայաններին։ Խնդիրն այն է, որ այդ կայանների շինարարությունը կատարվում է գյուղատնտեսական հողերում, մինչդեռ անհրաժեշտ է պահանջել դրանց կառուցում, օրինակ՝ պոչամբարների կամ լքված հանքերի տարածքներում։ Նոր վարկային գծեր բացելիս այս հարցերն իրենց արտացոլումը կգտնեն։ Ընդ որում, խոսքը ոչ միայն էներգետիկայի, այլև այլ ոլորտների մասին է։