Երկուշաբթի, 14 Նոյեմբերի 2022 15:50
Ալինա Հովհաննիսյան

ՀԲ ներկայացուցիչների մասնակցությամբ Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի շուրջ քննարկում է ընթացել 

ՀԲ ներկայացուցիչների մասնակցությամբ Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի շուրջ քննարկում է ընթացել 

Արմինֆո.  Նոյեմբերի 12-ին նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը մասնակցել են Առողջության համապարփակ  ապահովագրության հայեցակարգի շուրջ քննարկմանը:

 

Էկոնոմիկայի նախարարության ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրության համաձայն,  միջոցառմանը մասնակցել են նաև Համաշխարհային բանկի առաքելության, կառավարության շահագրգիռ գերատեսչությունների, ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչներ ու միջազգային փորձագետներ:

 

«Մեզ համար կարևոր է ներկա լինել այս քննարկմանը և ունենալ մեր ներդրումը: Անհնար է գերագնահատել մարդկային կապիտալում կատարված ներդրումները։ Կան լուրջ խնդիրներ, որոնք մենք պետք է լուծենք: Այսօր մեր պետական բյուջեն ունի այդ հնարավորությունը։ Մեզ համար կարևոր է լսել նաև մասնագետների կարծիքներն ու մեկնաբանությունները, և ուրախ կլինենք սկսել իրականացման գործընթաց»,-նշել է նախարարը: