Երեքշաբթի, 15 Նոյեմբերի 2022 12:54

Արդշինբանկը անդրոիդի սիրահարների համար ներկայացնում է Google Pay-ը Հայաստանում

Արդշինբանկը անդրոիդի սիրահարների համար ներկայացնում է Google Pay-ը Հայաստանում

Արմինֆո.Արդշինբանկն այսօր հաճախորդներին հասանելի դարձրեց ևս մեկ նորարարական վճարային լուծում՝ Google Pay-ը: Այժմ անհպում վճարումները բանկի քարտապանները կարող են կատարել արագ, հեշտ և անվտանգ Android օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսներով և Wear OS ժամացույցներով ավելի քան 45 երկրների առևտրի կետերում, ինչպես նաև Google Pay վճարումներ ընդունող առցանց խանութներում:

Google Pay-ը հասանելի կլինի Արդշինբանկի կողմից թողարկված Visa և Mastercard դեբետային և վարկային բոլոր քարտերի համար:

 

Արդշինբանկը առաջին բանկերից է Հայաստանում, որ հաճախորդներին առաջարկեց անհպում վճարումներ կատարել անմիջապես հեռախոսների, պլանշետների կամ խելացի ժամացույցների միջոցով: Google Pay ծառայության ներդրմամբ մենք միջազգայնորեն ճանաչված վճարային գործիքները հասանելի ենք դարձնում ինչպես Android, այնպես էլ iOS սարքեր օգտագործող մեր հաճախորդներին՝ նրանց հնարավորություն տալով իրենց գումարը տնօրինել իրենց ամենահարմար եղանակով, - բացատրում է Արդշինբանկի Մանրածախ բիզնեսի տնօրեն Արտակ Խաչատրյանը:

 

Արդշինբանկի քարտը Google Pay-ով օգտագործելու համար անհրաժեշտ է պարզապես Արդշինբանկի մոբայլ հավելվածի քարտեր բաժնից այն ընտրել, սեղմել «Add to Google Pay» կամ ավելացնել Google Wallet հավելվածում՝ սեղմելով «Add to card» և հետևել պարզ քայլերին: