Երեքշաբթի, 15 Նոյեմբերի 2022 16:42
Ալեքսանդր Ավանեսով

Աշխատավարձի նվազագույն չափը կավելանա 7 հազար դրամով

Աշխատավարձի նվազագույն չափը կավելանա 7 հազար դրամով

Արմինֆո. Հայաստանում աշխատավարձի նվազագույն չափը կավելանա 7 հազար դրամով: Ազգային ժողովը նոյեմբերի 15-ի լիակազմ նիստում քննարկում են «Աշխատավարձի նվազագույն չափի մասին» օրենքի եւ ՀՀ աշխատանքային օրենսգրքի ուղղումները:  

 

Ինչպես իր ելույթում նշել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը, 2023 թվականի հունվարի 1-ից աշխատավարձի նվազագույն չափը կավելանա 7 հազար դրամով, կազմելով 75 հազար դրամ՝ ներկայիս 68 հազար դրամի փոխարեն: Օրինագծերը մշակելիս հաշվի են առնվել երկրում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակը եւ մակրոտնտեսական ցուցանիշները: