Երեքշաբթի, 15 Նոյեմբերի 2022 21:27
Ալինա Հովհաննիսյան

Team Telecom Armenia-ն վերացրել է ինտերնետ հասանելիության խնդիրները՝ գործարկելով պահեստային կապուղին

Team Telecom Armenia-ն վերացրել է ինտերնետ հասանելիության խնդիրները՝ գործարկելով պահեստային կապուղին

Արմինֆո.: Team Telecom Armenia-ն տեղեկացնում է, որ կապված Վրաստանում առաջացած կապուղիների խափանման հետ, իրենք գործարկել են Քաթարի պահեստային կապուղին, և այժմ ինտերնետ կապը հասանելի է ընկերության բաժանորդներին:

 

«Վրաստանի մեր գործընկերների կողմից տարվում են աշխատանքներ, մեր հիմնական կապուղին վերագործարկելու համար: Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար», - ասվում է ընկերության հաղորդագրությունում: