Արմինֆո.Առաջիկա օրերին կհաստատվի "Stand by" եռամյա նոր ծրագիրը, որը ֆինանսավորվում է Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից։ Այդ մասին նոյեմբերի 16-ին Ազգային ժողովում հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ 2023 թվականի պետբյուջեի նախագծի շուրջ քննարկումների ժամանակ։
Նրա խոսքով՝ նախորդ ծրագիրը, որը մեկնարկել էր 2019 թվականին, ավարտվել է։ Նոր ծրագիրն ուղղված է լինելու մակրոտնտեսական եւ ֆինանսական կայունության պահպանմանը, հարկային վարչարարության բարելավմանը, հանրային ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացմանը, հարկաբյուջետային ռիսկերի կառավարմանը, կապիտալի շուկայի կարգավորմանը, ենթակառուցվածքների եւ գործարար միջավայրի բարելավմանը, գործազրկության մակարդակի նվազեցմանը նպաստելուն: Նոր ծրագրում առանձնակի տեղ է գրավում քաղաքացիների գույքի և եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը, ինչպես նաև աջակցությունը կանխիկ գործարքների ծավալների կրճատմանը։
Նշենք, որ 180 մլն SDR ֆինանսավորման ընդհանուր ծավալով Stand-By 36-ամսյա վարկային համաձայնագիրը ԱՄՀ խորհուրդը հաստատել էր 2019 թվականի մայիսի 17-ին։ Հայաստանի իշխանությունները պարտավորվել են չօգտագործել այդ միջոցները, եթե չնախատեսված տնտեսական ցնցումների պատճառով վճարային հաշվեկշռի հետ կապված խնդիրներ չառաջանան։ Միջոցներն օգտագործվել են բյուջետային ծրագրերի ֆինանսավորման համար։ Պահուստային վարկերի մասին համաձայնագրերը (Stand - by Arrangements) ենթադրում են, որ երկիրը երաշխիք է ստանում, որ այն կկարողանա ավտոմատ կերպով արտարժույթ ստանալ մինչև այն գումարի սահմանները, որի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ցանկացած պահի, համաձայնագրի գործողության ժամկետի ընթացքում, եթե դրա պայմանները բավարարվեն: Համաձայնագրի ավարտից հետո երկրի կողմից չօգտագործված վարկի գումարը վերադարձվում է հիմնադրամին:
![]() | 5.61 | -0.08 |
![]() | 395.67 | -0.21 |
![]() | 428.27 | -3.60 |
![]() | 487.15 | -4.10 |
![]() | 293.79 | -3.46 |
![]() | 30.35 | -0.13 |
![]() | 58.53 | -0.01 |
![]() | 426.14 | -4.82 |