Հինգշաբթի, 17 Նոյեմբերի 2022 11:39
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանում հասաանելի են google pay եւ google wallet ծառայությունները

Հայաստանում հասաանելի են google pay եւ google wallet ծառայությունները

Արմինֆո. Անցած շաբաթ google֊ը միացրել է google pay և google wallet-ը Հայաստանի և 15 այլ երկրների համար` ընդհանուր թիվը հասցնելով 45-ի։ Այդ մասին հաղորդել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:

 

«Այս գործը կազմակերպել են SADA Systems-ի հիմնադիր Հովիգ Սաֆոյանն ու google-ի ներսում աշխատող հայերը։ Շնորհակալություն եմ հայտնում այս հաջող ջանքի համար», - գրել է նախարարը։

 

Նշենք, որ Google pay-ը Google ընկերության կողմից մշակված բջջային սարքերից էլեկտրոնային վճարումների համակարգ է, որն աշխատում է Android օպերացիոն համակարգով:

 

Google wallet-ը Google ընկերության կողմից մշակված էլեկտրոնային վճարային համակարգ է, որը նախատեսված է Android օպերացիոն համակարգով աշխատող եւ NFC (Near Field Communication - "կարճ հեռահարության հաղորդակցություն" - տվյալների անլար փոխանցման տեխնոլոգիա մոտ 10 սմ հեռավորության վրա)ունեցող սմարթֆոնների հետ աշխատելու համար: