Հինգշաբթի, 17 Նոյեմբերի 2022 13:08
Նաիրա Բադալյան

2023 թվականից Հայաստանում ներդրվում է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ

2023 թվականից Հայաստանում ներդրվում է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ

Արմինֆո.Այսօր կառավարության հերթական նիստում գործադիրը հավանություն է տվել ՀՀ հարկային և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին ՀՀ օրենքների նախագծերին և դրանց քննարկումը ԱԺ-ում համարել անհետաձգելի:

 

Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, նախագծերի նպատակը հանրապետությունում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումն է: Օրինագծով առաջարկվում է պահպանել գործող օրենսդրությամբ սահմանված՝ հարկային գործակալների կողմից վճարված եկամուտների մասով վերջիններիս կողմից եկամտային հարկի ամսական հաշվարկներ ներկայացնելու համակարգը, ֆիզիկական անձանց կողմից ոչ հարկային գործակալներից ստացված՝ եկամտային հարկով հարկվող եկամուտների մասով եկամտային հարկի տարեկան հաշվարկներ ներկայացնելու համակարգը: Միաժամանակ, առաջարկվում է ներդնել ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ բոլոր քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ, ինչը նշանակում է, որ հայտարարագիր պետք է ներկայացնեն նաև՝ հաշվետու տարվա ընթացքում եկամուտ չստացած կամ եկամտային հարկով հարկման առումով նվազեցվող եկամուտներ ստացած՝ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ բոլոր քաղաքացիները, հաշվետու տարվա ընթացքում միայն հարկային գործակալների կողմից եկամուտ ստացած՝ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ բոլոր քաղաքացիները: Ընդ որում, նախատեսվում է, որ հայտարարագրում ինքնաշխատ եղանակով պետք է լրացվի հարկային մարմնի տրամադրության տակ առկա տեղեկատվությունը: Հայտարարագիրը պետք է ներկայացվի մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը: Նախագծով առաջարկվում է հայտարարագրման համակարգը ներդնել երեք փուլով՝ 2023, 2024 և 2025 թվականներին՝ ըստ հայտարարատու անձանց խմբերի: Նախագծով առաջարկվում է սահմանել մի շարք այլ կարգավորումներ, որոնք ուղղված են հայտարարագրման համակարգի կիրառությունը պարզեցնելուն և արդյունավետությունը բարձրացնելուն: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է սահմանել, որ կառավարությունը կարող է սահմանել անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառման պարզեցված կարգ, եկամտային հարկի տարեկան հաշվարկներ (հայտարարագրեր) ներկայացնելու պարտավորություն ունեցող ֆիզիկական անձանց բանկային գաղտնիք համարվող տեղեկությունները ենթակա են տրամադրման հարկային մարմնին՝ հարկային մարմնի և Կենտրոնական բանկի համատեղ հրամանով սահմանված կարգով:

 

Ինչպես նշել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, յուրաքանչյուր ֆիզիկական հայտարարատու անձ ունենալու է նույնականացված հաշիվ հայտարարագրերի համակարգում: «Հարկային մարմնի տրամադրած նույնականացման տվյալներով՝ հայտարարատուն, մուտք գործելով հարկային հաշվետվությունների էլեկտրոնային համակարգ, այնտեղ գտնելու է իր համար նախալրացված հայտարարագիրը, ստուգելու է լրացված տվյալների ճշտությունը, անհրաժեշտության դեպքում դրանցում փոփոխություններ կամ լրացումներ է կատարելու և հաստատելու հայտարարագրերի վերջնական տարբերակը»,- ասել է նախարարը:

Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ 2023 թվականին հայտարարատու պետք է համարվեն այն քաղաքացիները, որոնք հանրային ծառայությունների մասին օրենքի համաձայն զբաղեցնում են համայնքային կամ հանրային պաշտոններ, այն քաղաքացիները, որոնք հանդիսանում են բաժնետեր մի կազմակերպությունում, որի եկամուտները 2022 թվականի արդյունքներով գերազանցել են 1 միլիարդ դրամը: «2023 թվականից հայտարարատու կհամարվեն այն քաղաքացիները, որոնք 2022 թվականի ընթացքում ստացած կլինեն 20 միլիոն դրամ և ավելի վարկեր և փոխառություններ: 2024 թվականին հայտարարատու կհամարվեն այն քաղաքացիները, որոնք հանդիսանում են վարձու աշխատողներ կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ստացել են աշխատանքների կատարման դիմաց եկամուտներ: 2025 թվականի համար հայտարարագրող են հանդիսանալու բոլոր այն քաղաքացիները, որոնք առաջին երկու խմբերի մեջ չեն: 2025 թվականի արդյունքներով արդեն կարելի է համարել, որ համակարգում ներառված են բոլոր հայտարարատու քաղաքացիները»,-նշել է նախարարը:

 

Հայտարարագրման համակարգին զուգահեռ նախատեսվում է ներդնել նաև խթանող միջոցառումներ` սոցիալական կրեդիտների համակարգի միջոցով, որի շրջանակում հայտարարագիր ներկայացնող անձինք հնարավորություն են ստանալու իրենց վճարած եկամտային հարկից հետ ստանալ հարկային տարվա ընթացքում իրենց կամ իրենց ընտանիքի որոշ անդամների կատարած ու հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված առողջապահությանը, կրթությանը և բնակարանային ապահովությանը վերաբերող ծախսերին համարժեք որոշակի գումարներ: Ֆինանսների նախարարի խոսքով՝ սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղություններ, ընտանիքի անդամների շրջանակը և փոխհատուցման առավելագույն չափերը նախնական շրջանում կսահմանվեն կառավարության որոշմամբ, ապա՝ բարեհաջող ընթացքի դեպքում, հետագայում կամրագրվեն օրենքով: Տիգրան Խաչատրյանը հավելել է նաև, որ հայտարարագիր չներկայացնելու համար նախատեսվելու է պատասխանատվություն, որի չափի հարցը կքննարկվի Ազգային ժողովում:

 

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը, այն որակել է շատ կարևոր քայլ. «Պետության կարևորագույն ինստիտուտներից մեկի վերաբերյալ որոշում ենք կայացնում: Նման քայլերի տրամաբանությունը բխում է թերևս մեր գաղափարական այն արձանագրումից, որ պետությունը և Հայաստանի Հանրապետությունը կարող է հարատևել միայն նրա քաղաքացիների՝ պետություն ունենալու կամքի առկայության վրա: Այսինքն՝ պետությունը, առավել ևս ժողովրդավարական պետությունը հիմնվում է պետություն ունենալու քաղաքացիական կամքի վրա: Սա մի ինստիտուտ է, որը հենց այս կամքի արձանագրումն է: Քաղաքացին, ըստ էության, այս և մի շարք այլ ինստիտուտներով արձանագրում է պետություն ունենալու իր կամքը, և սա չափազանց կարևոր է:

 

Այս առումով մի քանի կարևոր որոշումներ ենք կայացրել: Ուզում եմ հիշեցնել նաև անշարժ գույքի հարկի հետ կապված օրենքը: Պարզ է՝ շատ մեծ քննարկում եղավ, բայց ես մի նրբության վրա եմ ուզում մեր բոլորի ուշադրությունը հրավիրել: Օրինակ, մինչ նախորդ տարվա բարեփոխումները, անշարժ գույքի հարկի համակարգում կար շեմ, որից ներքև գույքահարկ չէր վճարվում: Մենք քաղաքական որոշում կայացրեցինք և ասացինք, որ եթե մարդու գույքահարկը տարեկան 100 դրամ է, այդ 100 դրամը քաղաքացին թող վճարի և պետք է վճարի: Այդ 100 դրամն իր կյանքը հաստատ չի վատացնելու և պետական բյուջեն էլ բան չի տալու, բայց դա պետություն ունենալու քաղաքացու կամքի արտահայտություն է լինելու: Ստեղծելու է կապ՝ «ես քաղաքացի եմ, ունեմ պետություն, պետությունն իմ հանդեպ ունի պարտավարություններ և ես պետության հանդեպ ունեմ պարտավորություններ և ունեմ իրավունքներ, որոնք պետք է պաշտպանված լինեն պետության կողմից»: Սա շատ ավելի խորը և շատ ավելի համապարփակ որոշում է»:

 

Վարչապետը նշել է, որ համակարգը ներդնելու հարցում քաղաքական կամքի բացակայություն չկա, ակայն այն շատ բարդ է և պետք է լավ նախագծել: «Դեռ հարցեր կան, որոնք պիտի պարզաբանվեն: Դրա մեջ ոչ մի խնդիր չկա: Համակարգը փուլային եղանակով է ներդրվում, և մենք պետք է հետևողականորեն այն ներդնենք: Պետք է կոնսոլիդացնենք քաղաքական և քաղաքացիական կամքը, որը պետք է արտահայտվի, այդ թվում՝ պետական բյուջեի եկամուտների աճով, որը պետք է արտահայտվի նաև թափանցիկությամբ, հաշվետվողականությամբ»,-ասել է կառավարության ղեկավարը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Ոսկու գինը հասավ ռեկորդային 4700 դոլարի մեկ ունցիայի համարՈսկու գինը հասավ ռեկորդային 4700 դոլարի մեկ ունցիայի համար
ՀՀ նախագահը հանդիպել է Իրաքյան Քրդստանի ղեկավարի հետ ՀՀ նախագահը հանդիպել է Իրաքյան Քրդստանի ղեկավարի հետ
Թուրքիայի հետ սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա. Նարեկ ԿարապետյանԹուրքիայի հետ սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա. Նարեկ Կարապետյան
ԵԱՏՄ երկրներում շինարարական աշխատանքների ամենաբարձր տեմպերը դիտվում են Հայաստանում և ՂրղզստանումԵԱՏՄ երկրներում շինարարական աշխատանքների ամենաբարձր տեմպերը դիտվում են Հայաստանում և Ղրղզստանում
5 քայլ դեպի ուժեղ Հայաստան. Երևանում ներկայացվել է Սամվել Կարապետյանի տնտեսական առաջնահերթությունների ծրագիրը5 քայլ դեպի ուժեղ Հայաստան. Երևանում ներկայացվել է Սամվել Կարապետյանի տնտեսական առաջնահերթությունների ծրագիրը
ՀՀ արտաքին հետախուզության ծառայություն. Հարավային Կովկասում տնտեսական և ենթակառուցվածքային նախագծերի դրական դինամիկան կշարունակվի 2026 թվականինՀՀ արտաքին հետախուզության ծառայություն. Հարավային Կովկասում տնտեսական և ենթակառուցվածքային նախագծերի դրական դինամիկան կշարունակվի 2026 թվականին
DW. Թրամփը և արհեստական ​​բանականությունը ձևավորում են Համաշխարհային տնտեսական ֆորումի օրակարգըDW. Թրամփը և արհեստական ​​բանականությունը ձևավորում են Համաշխարհային տնտեսական ֆորումի օրակարգը
ՀՀ ԿԲ-ը շրջանառությունից հանում է երկրորդ սերնդի թղթադրամներըՀՀ ԿԲ-ը շրջանառությունից հանում է երկրորդ սերնդի թղթադրամները
Թրամփի մաքսատուրքերը գրեթե ամբողջությամբ վճարվում են ամերիկացիների կողմիցԹրամփի մաքսատուրքերը գրեթե ամբողջությամբ վճարվում են ամերիկացիների կողմից
Wizz Air ավիաընկերությունը չվերթեր կգործարկի դեպի Հունաստանի Հռոդոս կղզիWizz Air ավիաընկերությունը չվերթեր կգործարկի դեպի Հունաստանի Հռոդոս կղզի
Փորձագետ․ Հայաստանը TRIPP-ն իրագործելիս պետք է հաշվի առնի գլոբալ գործոններըՓորձագետ․ Հայաստանը TRIPP-ն իրագործելիս պետք է հաշվի առնի գլոբալ գործոնները
Հայաստանում պետության կողմից համաֆինանսավորվող ծրագրերը չեն հարկվի շահույթից . օրենքի նախագիծՀայաստանում պետության կողմից համաֆինանսավորվող ծրագրերը չեն հարկվի շահույթից . օրենքի նախագիծ
Փորձագետ. TRIPP նախագծի իրագործումը սպառնալիք է Հայաստանի էներգետիկ անվտանգությանըՓորձագետ. TRIPP նախագծի իրագործումը սպառնալիք է Հայաստանի էներգետիկ անվտանգությանը
2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքն աճել է 1,7 մլրդ դոլարով ՝ մինչեւ 14 մլրդ 531 մլն դոլար. դրանից ավելի քան 7,7 մլրդ դոլարը ներգրավել է Փաշինյանի կառավարությունը2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքն աճել է 1,7 մլրդ դոլարով ՝ մինչեւ 14 մլրդ 531 մլն դոլար. դրանից ավելի քան 7,7 մլրդ դոլարը ներգրավել է Փաշինյանի կառավարությունը
Ալկոհոլ արտադրողները համաշխարհային մակարդակով «խեղդվում են»Ալկոհոլ արտադրողները համաշխարհային մակարդակով «խեղդվում են»
Աշխարհի միլիարդատերերը 2025 թվականին իրենց կարողությունն ավելացրել են 16%-ովԱշխարհի միլիարդատերերը 2025 թվականին իրենց կարողությունն ավելացրել են 16%-ով
Փաշինյան․ Հայաստանի բանկերից մեկը միջազգային ֆինանսական շուկաներում թողարկել է աննախադեպ ծավալի եվրապարտատոմսերՓաշինյան․ Հայաստանի բանկերից մեկը միջազգային ֆինանսական շուկաներում թողարկել է աննախադեպ ծավալի եվրապարտատոմսեր
Հայաստանն ու Եգիպտոսը դիտարկում են աշխատուժի շարժունակության կարգավորման նպատակով համագործակցության հնարավորությունըՀայաստանն ու Եգիպտոսը դիտարկում են աշխատուժի շարժունակության կարգավորման նպատակով համագործակցության հնարավորությունը
Արդշինբանկը միջազգային ֆինանսական շուկաներում թողարկել է աննախադեպ ծավալի՝ 600 մլն դոլարի եվրոպարտատոմսերԱրդշինբանկը միջազգային ֆինանսական շուկաներում թողարկել է աննախադեպ ծավալի՝ 600 մլն դոլարի եվրոպարտատոմսեր
Անկում Հայաստանի անշարժ գույքի շուկայում. Հիփոթեքայիններին եկամտահարկի վերադարձման ծրագրի չեղարկման արձագանքներըԱնկում Հայաստանի անշարժ գույքի շուկայում. Հիփոթեքայիններին եկամտահարկի վերադարձման ծրագրի չեղարկման արձագանքները
Հայաստանի ԲՏԱ նախարարությունը Գերմանիայի հետ պայմանավորվել է նորարարական և տեխնոլոգիական  համատեղ նախագծերի իրականացման շուրջՀայաստանի ԲՏԱ նախարարությունը Գերմանիայի հետ պայմանավորվել է նորարարական և տեխնոլոգիական  համատեղ նախագծերի իրականացման շուրջ
Հայաստանում մտադիր են ներդնել հետադարձ հիփոթեքի ինստիտուտՀայաստանում մտադիր են ներդնել հետադարձ հիփոթեքի ինստիտուտ
Հայաստանն ու Ուզբեկստանը նախանշել են գյուղատնտեսության ոլորտում հետագա համագործակցության հնարավոր ուղղություններըՀայաստանն ու Ուզբեկստանը նախանշել են գյուղատնտեսության ոլորտում հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները
Վրաստանը մտադիր է 2026 թվականին ավարտել Ադրբեջանն ու Հայաստանը Միջին միջանցքով Թուրքիայի հետ կապող ճանապարհների շինարարությունըՎրաստանը մտադիր է 2026 թվականին ավարտել Ադրբեջանն ու Հայաստանը Միջին միջանցքով Թուրքիայի հետ կապող ճանապարհների շինարարությունը
Եվրոպացիները լծակներ ունեն ԱՄՆ-ի դեմ - The EconomistԵվրոպացիները լծակներ ունեն ԱՄՆ-ի դեմ - The Economist
Fitch Ratings-ը կանխատեսում է Հայաստանի տնտեսության աճի կայուն հեռանկարներ. 2025 թվականին՝ 5,5%, և 2026-2027թթ.՝ 5%-ից բարձր՝ վերանայելով երկրի վարկանիշի կանխատեսումը «դրականի»Fitch Ratings-ը կանխատեսում է Հայաստանի տնտեսության աճի կայուն հեռանկարներ. 2025 թվականին՝ 5,5%, և 2026-2027թթ.՝ 5%-ից բարձր՝ վերանայելով երկրի վարկանիշի կանխատեսումը «դրականի»
Fitch Ratings-ը բարձրացրել է Հայաստանի ինքնիշխան վարկանիշի կանխատեսումը՝ Fitch Ratings-ը բարձրացրել է Հայաստանի ինքնիշխան վարկանիշի կանխատեսումը՝ "Կայունից" "Դրականի". վարչապետ
ԱրարատԲանկը «4090 Բարեգործական» հիմնադրամի գործունեության ամփոփիչ միջոցառման գլխավոր հովանավորն էԱրարատԲանկը «4090 Բարեգործական» հիմնադրամի գործունեության ամփոփիչ միջոցառման գլխավոր հովանավորն է
Հայաստանի զբոսաշրջության ոլորտում մշակվել և հաստատվել են ազգային ստանդարտներըՀայաստանի զբոսաշրջության ոլորտում մշակվել և հաստատվել են ազգային ստանդարտները
ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքերՊԵԿ-ը բացահայտել է կեղծ օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքեր
Բելառուսի նախագահը հրամանագիր է ստորագրել երկրում կրիպտոբանկերի գործունեության վերաբերյալԲելառուսի նախագահը հրամանագիր է ստորագրել երկրում կրիպտոբանկերի գործունեության վերաբերյալ
ԱՄՆ բանկերը բաժնետերերին վերադարձրել են ռեկորդային 140 միլիոն դոլարԱՄՆ բանկերը բաժնետերերին վերադարձրել են ռեկորդային 140 միլիոն դոլար
ԿԲ-ն տեղեկացնում է քաղաքացիներին. Բանկերն իրավունք չունեն մերժել սոցփաթեթի ծրագրով հաշիվների բացումըԿԲ-ն տեղեկացնում է քաղաքացիներին. Բանկերն իրավունք չունեն մերժել սոցփաթեթի ծրագրով հաշիվների բացումը
"Մեր ձեւով". Մինչ Հայաստանում յուրաքանչյուր երկրորդ քաղաքացի ապրում է աղքատության շեմից ցածր, երկրի ղեկավարությունը միլիարդավոր դրամների պարգևավճարներ է ստանում
TRIPP-ը Հայաստանը վերածում է ամերիկյան տնտեսական շահերի կենտրոնի Հարավային Կովկասի տարածաշրջանում. Հայկազ ՖանյանTRIPP-ը Հայաստանը վերածում է ամերիկյան տնտեսական շահերի կենտրոնի Հարավային Կովկասի տարածաշրջանում. Հայկազ Ֆանյան
Երեւանում կայացել է հայ-թուրքմենական գործարար համաժողովԵրեւանում կայացել է հայ-թուրքմենական գործարար համաժողով
RA  Ministry of Territorial Administration: Armenia, Azerbaijan   conduct joint inspection of  Yeraskh- Sadarak railway sectionRA  Ministry of Territorial Administration: Armenia, Azerbaijan   conduct joint inspection of  Yeraskh- Sadarak railway section
Հայաստանը վերանայում է ջերմատնային տնտեսությունների աջակցության սուբսիդիաների չափը՝ երիտասարդ ձեռներեցներին և 63-ից բարձր տարիքի անձանց ոլորտ ներգրավելու համարՀայաստանը վերանայում է ջերմատնային տնտեսությունների աջակցության սուբսիդիաների չափը՝ երիտասարդ ձեռներեցներին և 63-ից բարձր տարիքի անձանց ոլորտ ներգրավելու համար
Համաշխարհային տնտեսությունը 2026 թվականին բախվելու է մի շարք ռիսկերիՀամաշխարհային տնտեսությունը 2026 թվականին բախվելու է մի շարք ռիսկերի
«Միասնության թեւեր»․ Հայաստանին պետք է արտադրող և արտահանող մոդելի տնտեսություն«Միասնության թեւեր»․ Հայաստանին պետք է արտադրող և արտահանող մոդելի տնտեսություն
Փաշինյանը հավաստիացրել է, որ հեղուկ գազի գնի բարձրացում չի լինի՝ արդեն 2026 թվականի դեկտեմբերիցՓաշինյանը հավաստիացրել է, որ հեղուկ գազի գնի բարձրացում չի լինի՝ արդեն 2026 թվականի դեկտեմբերից
Հայաստանի վարչապետը նշել է կառավարման պետական համակարգում նման խոշոր պարգևավճարների պատճառներըՀայաստանի վարչապետը նշել է կառավարման պետական համակարգում նման խոշոր պարգևավճարների պատճառները
Հայաստանի ԿԲ-ը բացահայտել է 72 չլիցենզավորված կազմակերպություն, որոնք առաջարկում են տարբեր ֆինանսական ծառայություններՀայաստանի ԿԲ-ը բացահայտել է 72 չլիցենզավորված կազմակերպություն, որոնք առաջարկում են տարբեր ֆինանսական ծառայություններ
Հայաստանն արևային էներգիայի կառավարման համար լուծումներ է ներկայացրել Աբու Դաբիի ADSW 2026 միջազգային ցուցահանդեսինՀայաստանն արևային էներգիայի կառավարման համար լուծումներ է ներկայացրել Աբու Դաբիի ADSW 2026 միջազգային ցուցահանդեսին
ԱՄՆ Առևտրի և զարգացման գործակալության տարածաշրջանային տնօրենը բանակցություններ է վարում ԵրևանումԱՄՆ Առևտրի և զարգացման գործակալության տարածաշրջանային տնօրենը բանակցություններ է վարում Երևանում
IBRC. Հայկական բիզնեսն արտահանման ինվոյսների ապահովագրության հասանելիություն կստանաIBRC. Հայկական բիզնեսն արտահանման ինվոյսների ապահովագրության հասանելիություն կստանա
Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը բարձրացնում է նավթի գներըԻրանի շուրջ ստեղծված իրավիճակը բարձրացնում է նավթի գները
Անմոռանալի պահեր ու շահավետ առաջարկ Myler-ում․ Idram&IDBankԱնմոռանալի պահեր ու շահավետ առաջարկ Myler-ում․ Idram&IDBank
Համաշխարհային բանկը բացահայտել է ԵԿԱ երկրների համար հիմնական ռիսկերըՀամաշխարհային բանկը բացահայտել է ԵԿԱ երկրների համար հիմնական ռիսկերը
Հայաստանը կմնա ԵԱՏՄ-ում՝ քանի դեռ դա համատեղելի կլինի ԵՄ անդամ լինելու նրա ցանկության հետ. ՀՀ վարչապետՀայաստանը կմնա ԵԱՏՄ-ում՝ քանի դեռ դա համատեղելի կլինի ԵՄ անդամ լինելու նրա ցանկության հետ. ՀՀ վարչապետ
Հայաստանի կառավարության համար առաջնահերթություն է այս կամ այն ծրագրերի իրականացման գործընթացում մրցութային ընթացակարգերի հարցը. փոխնախարարՀայաստանի կառավարության համար առաջնահերթություն է այս կամ այն ծրագրերի իրականացման գործընթացում մրցութային ընթացակարգերի հարցը. փոխնախարար
Audi-ն 2025 թվականին կրճատում է մեքենաների մատակարարումները 2.9%-ովAudi-ն 2025 թվականին կրճատում է մեքենաների մատակարարումները 2.9%-ով
Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2026 թվականին համաշխարհային տնտեսությունը կաճի 2.6%-ովՀամաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2026 թվականին համաշխարհային տնտեսությունը կաճի 2.6%-ով
ԱրարատԲանկը՝ առաջատար Բրենդի PR-ի ցուցանիշովԱրարատԲանկը՝ առաջատար Բրենդի PR-ի ցուցանիշով
Հայաստանում ցանկանում են ԱԱՀ հաշվարկման եւ վճարման կանոններ սահմանել ԵԱՏՄ  էլեկտրոնային հարթակների միջոցով ապրանքների մատակարարմանն առնչվող գործարքներումՀայաստանում ցանկանում են ԱԱՀ հաշվարկման եւ վճարման կանոններ սահմանել ԵԱՏՄ  էլեկտրոնային հարթակների միջոցով ապրանքների մատակարարմանն առնչվող գործարքներում
Փաշինյանը՝ հայ-թուրքական սահմանին կամուրջներ կառուցելու ծրագրերի մասինՓաշինյանը՝ հայ-թուրքական սահմանին կամուրջներ կառուցելու ծրագրերի մասին
ՀՀ բյուջեով համաֆինանսավորվող ծրագրերը ոչ թե հարկվելու են շահույթից, այլ գնահատվելու են կառուցված շենքերի և ենթակառուցվածքների ակտիվների տեսքովՀՀ բյուջեով համաֆինանսավորվող ծրագրերը ոչ թե հարկվելու են շահույթից, այլ գնահատվելու են կառուցված շենքերի և ենթակառուցվածքների ակտիվների տեսքով
Հայաստանի այն ավիաընկերությունները, որոնք նախկինում չեն կարողացել օգտվել Հայաստանի այն ավիաընկերությունները, որոնք նախկինում չեն կարողացել օգտվել "օդի հարկի" արտոնությունից, կստանան այդ իրավունքը
ՀՀ-ում Կադաստրի կոմիտեի սպասարկման կենտրոնների փոխարեն կհայտնվեն խորհրդատվական կենտրոններ. օրենքի նախագիծՀՀ-ում Կադաստրի կոմիտեի սպասարկման կենտրոնների փոխարեն կհայտնվեն խորհրդատվական կենտրոններ. օրենքի նախագիծ
Նախարար․ Հայաստանի իշխանությունները վերջնական որոշում են կայացրել մի քանի ՓՄՌ-ով ատոմակայան կառուցելու մասինՆախարար․ Հայաստանի իշխանությունները վերջնական որոշում են կայացրել մի քանի ՓՄՌ-ով ատոմակայան կառուցելու մասին
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
20.01.2026
RUB4.870.01
USD379.210.32
EUR444.854.43
GBP511.213.16
CAD274.291.45
JPY24.030.04
CNY54.490.08
CHF480.626.30