Հինգշաբթի, 17 Նոյեմբերի 2022 17:01
Նաիրա Բադալյան

Կառավարությունը Երևանի քաղաքապետարանի ձեռքերը կարձակի՝ վթարային շենքերի քանդման գործում

Կառավարությունը Երևանի քաղաքապետարանի ձեռքերը կարձակի՝ վթարային շենքերի քանդման գործում

Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «Երևանի քաղաքապետին լիազորություն վերապահելու մասին» որոշում:

Ըստ այդմ՝ գործադիրը որոշել է լիազորել Երևանի քաղաքապետին ՀՀ անունից առանց մրցույթի, ուղիղ բանակցությունների միջոցով ձեռք բերող ընկերության հետ կնքել Երևան քաղաքի Արզումանյան փողոցի N 10 և 17 հասցեների վթարային շենքերում և հարակից բակային տարածքներում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր:

 

Արդյունքում, ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը,  հնարավոր կլինի նշված տարածքի նկատմամբ ճանաչել հանրային գերակա շահ և իրականացնել մշակված քաղաքաշինական ծրագիրը: Մասնավոր ներդրումների հաշվին կթարմացվի վթարային բնակելի ֆոնդը, կապահովվի քանդման ենթակա վթարային բազմաբնակարան բնակարանային ֆոնդի բնակիչների անվտանգության ապահովման խնդիրը, միաժամանակ կստեղծվի ժամանակակից հանրային ներդաշնակ վերակազմակերպված միջավայր: Տվյալ բնակելի գոտում կվերականգնվեն հանգստի, զբոսանքի ժամանցի համար տեղային գրավիչ, գեղագիտական վայրերը, կստեղծվեն կանաչ հանգստի գոտիներ, կապահովվի անվտանգության սպասարկմանը նպաստող պահաջվող չափորոշիչներին համապատասխանեցված տարածք, ինչպես նաև կանաչապատման և հանգստի վայրերի ստեղծման համար ընդհանուր օգտագործամն տարածքը առավելագույնս կազատվի ավտոտնակներից, ավտոկայանումներից և այլ օբյեկտներից՝ դրանք տեղակայվելով ստորգետնյա կառուցվածքներում:

 

Թեմայի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խնդրի լուծմանն ուղղված այս մեխանիզմը բավական երկար ժամանակ է քննարկվում. «Գիտեք, որ հանրապետությունում վթարային շենքերի բավականին լուրջ խնդիր կա: Մենք քննարկում էինք երկար ժամանակ, թե ինչպես պետք է իրականություն դարձնենք վթարային շենքերը նոր բնակֆոնդով փոխարինելու հարցը, այնպես, որ այդ շենքերում բնակվող քաղաքացիներն ստանան համարժեք բնակարաններ»:

 

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը մանրամասներ է ներկայացրել խնդրի լուծմմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ: «Երևան քաղաքում ունենք 13 բազմաբնակարան 4-րդ, 100-ից ավելի՝ 3-րդ կարգի վթարային շենքեր: Պարզ մի բանաձև ենք առաջարկում: Հիմնականում խոշոր կառուցապառողներին առաջարկում ենք ներգրավվել այս շենքերի բնակիչների հետ բանակցությունների գործընթացում, որոշակի ընդհանուր ստանդարտների պահպանմամբ՝ այդ շենքերի տեղերում այլ շենքեր կառուցել: Առաջարկվում է նաև այդ ընթացքում լուծել բնակիչների վարձակալության հարցերը և բնակիչների հետ տարբեր տեսակի պայմանավորվածություններ ձեռք բերել, մասնավորապես՝ նոր կառուցվող շենքում նոր բնակարան հատկացնել, այլ տեղում բնակարան հատկացնել, գումար տալ», -ասել է Տիգրան Ավինյանը:

 

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ վարչապետը նշել է, որ դրանով ներդրումային երաշխիք է ապահովվում: «Բազմաբնակարան շենք է, ենթադրենք այդ շենքում ապրում է 50 ընտանիք: Ներդրողը կարող է 49 ընտանիքի հետ պայմանավորվել, 50-րդ ընտանիքը, արդեն իմանալով, որ մյուսների հետ բոլոր հարցերը լուծված են, տեսականորեն այնպիսի գերագնահատված, չափազանցված պահանջներ ներկայացնել, որ ամբողջ գործընթացը կանգնի: Կստացվի, որ ներդրողն այն 49 ընտանիքներին ինչ-որ գումարներ վճարելով կամ նրանց համար ինչ-որ պայմաններ ապահովելով, հնարավորություն չունի ներդրում անել: Այսինքն՝ մենք այստեղ պետք է որոշակի սոցիալական երաշխիքներ ստեղծենք, բալանսավորված, որպեսզի և՛ քաղաքացու իրավունքը պահպանվի, և՛ ներդրողի»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն էլ նշել է, որ կառավարությունը դեռևս 2021 թ.-ին հաստատել է անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակարանային ֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման հայեցակարգը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը: «Հայեցակարգի հիմնական նպատակն անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման համար իրավական հիմքերի ստեղծումն է: Հայեցակարգի առանցքային դրույթներից մեկն այն է, որ մշակվող պետական քաղաքականությունը պետք է նպաստի սեփականատերերի մասնակցային գործընթացին և խրախուսի հիմնախնդրի կանոնակարգումը հնարավորինս կառուցապատման ներդրումային ծրագրերի շրջանակում դիտարկելու հնարավորությունը՝ նմանատիպ ծրագրերի իրականացման համար ներդրումների և գործարարության համար բարենպաստ միջավայրի ստեղծման եղանակով»,-ասել է Արմեն Ղուլարյանը:

 

Այդ համատքեստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է ռազմավարական կառավարմանն անցում կատարելը: «Կառավարության նիստում ես նաև հրապարակային հայտարարեցի, որ մենք անցում պիտի կատարենք և անցում ենք կատարում ռազմավարական կառավարման: Սա ի՞նչ է նշանակում: Ես նշեցի, որ դեռևս 2018-2019 թվականներից այս սխեման քննարկվում է, հետո ընդունվել է հայեցակարգ, որտեղ մենք գծագրել ենք մեր պատկերացումները, թե ինչպես պետք է այդ հարցը լուծել, հիմա եկել է այդ հայեցակարգն իրականություն դարձնելու ժամանակը: Այս հետևողական աշխատանքն ավելի հնարավոր է դարձնում նման որոշումների կայացումը: Մեզ այս և մյուս հարցերում մեղադրում են, որ արդեն մի տարի կառավարություն եք, այս կամ այն հարցն ինչու չի լուծվել. շատ պարզ պատճառով՝ մենք պլանավորում ենք, որպեսզի ճիշտ հայեցակարգով և ռազմավարությամբ գնանք առաջ»,-ասել է կառավարության ղեկավարը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Մարտին Գալստյան. Այս պահին Հայաստանի տնտեսության գերտաքացման նշաններ չկանՄարտին Գալստյան. Այս պահին Հայաստանի տնտեսության գերտաքացման նշաններ չկան
Հայաստանի ֆինանսական համակարգը պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հնարավոր պատերազմինՀայաստանի ֆինանսական համակարգը պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հնարավոր պատերազմին
Կոնվերս Բանկն ավարտել է Գլոբբինգի՝ ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկն ավարտել է Գլոբբինգի՝ ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխումը
Ակբա բանկը թողարկել է նոր՝ American Express Gold Debit քարտերԱկբա բանկը թողարկել է նոր՝ American Express Gold Debit քարտեր
ՀՀ ԿԲ․ 2026 թվականի առաջին եռամսյակում համաշխարհային տնտեսությունում և հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի թուլացման ռիսկերը պահպանվում ենՀՀ ԿԲ․ 2026 թվականի առաջին եռամսյակում համաշխարհային տնտեսությունում և հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի թուլացման ռիսկերը պահպանվում են
ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը վերահաստատել է ընկերության պատրաստակամությունը՝ ողջ ծավալով իրականացնել իր ֆինանսական պարտավորությունները. Amundi-ACBAՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը վերահաստատել է ընկերության պատրաստակամությունը՝ ողջ ծավալով իրականացնել իր ֆինանսական պարտավորությունները. Amundi-ACBA
Amundi-ACBA. ԱԲ-բումն այս փուլում չի կարող որոշիչ գործոն դառնալ ԱՄՆ-ում մեր ներդրումների մասնաբաժնի ավելացման համարAmundi-ACBA. ԱԲ-բումն այս փուլում չի կարող որոշիչ գործոն դառնալ ԱՄՆ-ում մեր ներդրումների մասնաբաժնի ավելացման համար
Հայ գինեգործները կմասնակցեն Wine Paris միջազգային ցուցահանդեսինՀայ գինեգործները կմասնակցեն Wine Paris միջազգային ցուցահանդեսին
«Իզի Փեյ» ընկերության պաշտոնական հայտարարությունը հեռահաղորդակցության օպերատորների հետ ձևավորված իրավիճակի վերաբերյալ«Իզի Փեյ» ընկերության պաշտոնական հայտարարությունը հեռահաղորդակցության օպերատորների հետ ձևավորված իրավիճակի վերաբերյալ
Amundi-ACBA Asset Management -ը պատրաստ է մասնակցել Հայաստանի համընդհանուր բժշկական ապահովագրության հիմնադրամի ակտիվների կառավարմանըAmundi-ACBA Asset Management -ը պատրաստ է մասնակցել Հայաստանի համընդհանուր բժշկական ապահովագրության հիմնադրամի ակտիվների կառավարմանը
2025 թվականի օգոստոսի 8-ի վաշինգտոնյան հայտարարությունները բարձրացրել են հայկական պարտատոմսային փոխառությունների արժեքը․ Amundi-ACBA2025 թվականի օգոստոսի 8-ի վաշինգտոնյան հայտարարությունները բարձրացրել են հայկական պարտատոմսային փոխառությունների արժեքը․ Amundi-ACBA
Կոնվերս Բանկը՝ Արմլիզինգի 1 մլրդ ՀՀ դրամ պարտատոմսերի տեղաբաշխողԿոնվերս Բանկը՝ Արմլիզինգի 1 մլրդ ՀՀ դրամ պարտատոմսերի տեղաբաշխող
Նախարար․ Տարածաշրջանի երկրների էներգահամակարգերի սինխրոնիզացման համար որևէ տեխնիկական խոչընդոտ չկաՆախարար․ Տարածաշրջանի երկրների էներգահամակարգերի սինխրոնիզացման համար որևէ տեխնիկական խոչընդոտ չկա
Ռուսաստանի տնտեսական աճը 2025 թվականին կկազմի 1%Ռուսաստանի տնտեսական աճը 2025 թվականին կկազմի 1%
TRIPP նախագիծը լիովին տեղավորվում է Հայաստանի տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման տրամաբանության մեջ․ ԽուդաթյանTRIPP նախագիծը լիովին տեղավորվում է Հայաստանի տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման տրամաբանության մեջ․ Խուդաթյան
Փոքր մոդուլային ռեակտորներով ԱԷԿ-ի վերաբերյալ առայժմ վերջնական որոշում չկա. նախարարՓոքր մոդուլային ռեակտորներով ԱԷԿ-ի վերաբերյալ առայժմ վերջնական որոշում չկա. նախարար
Առաջիկայում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի կապալառուի ընտրության նոր մրցույթ կանցկացվի. նախարարԱռաջիկայում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի կապալառուի ընտրության նոր մրցույթ կանցկացվի. նախարար
Տնտեսագետ. Հայաստանում համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգը փողերի լվացման հերթական խարդախություն էՏնտեսագետ. Հայաստանում համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգը փողերի լվացման հերթական խարդախություն է
ՀՀ կենտրոնական բանկը 2026թ. փետրվարին որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6.5% մակարդակումՀՀ կենտրոնական բանկը 2026թ. փետրվարին որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6.5% մակարդակում
Հայաստանի Հանրապետության կորպորատիվ պարտատոմսերի արժեքը 2018 թվականից աճել է ավելի քան 4,4 անգամՀայաստանի Հանրապետության կորպորատիվ պարտատոմսերի արժեքը 2018 թվականից աճել է ավելի քան 4,4 անգամ
​​​​​​​Երբ ԿՍՊ-ն դառնում է բիզնեսի զարգացման շարժիչ ուժ․ Լալա Բախշեցյան​​​​​​​Երբ ԿՍՊ-ն դառնում է բիզնեսի զարգացման շարժիչ ուժ․ Լալա Բախշեցյան
2025 թվականին Հայաստանում արդյունաբերության հատվածի աճը բարձրացրել է արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 103,6%-ից մինչեւ 103,8%2025 թվականին Հայաստանում արդյունաբերության հատվածի աճը բարձրացրել է արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 103,6%-ից մինչեւ 103,8%
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանըէկոնոմիկայի նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
Հայաստանն ու Օմանը քննարկել են տեղեկատվական ոլորտում համագործակցության ամրապնդման հնարավորություններըՀայաստանն ու Օմանը քննարկել են տեղեկատվական ոլորտում համագործակցության ամրապնդման հնարավորությունները
Թանկարժեք մետաղները փլուզվել են։ Արդյո՞ք պետք է սպասենք, որ ոսկին կհասնի 2000 դոլարիԹանկարժեք մետաղները փլուզվել են։ Արդյո՞ք պետք է սպասենք, որ ոսկին կհասնի 2000 դոլարի
Սի Ցզինպինը ցանկանում է յուանը դարձնել համաշխարհային պահուստային արժույթՍի Ցզինպինը ցանկանում է յուանը դարձնել համաշխարհային պահուստային արժույթ
Իրանը նախատեսում է մինչև 2028/29 թվականը Եվրասիական տնտեսական միություն արտահանել 10 միլիարդ դոլարի էներգետիկ ծառայություններԻրանը նախատեսում է մինչև 2028/29 թվականը Եվրասիական տնտեսական միություն արտահանել 10 միլիարդ դոլարի էներգետիկ ծառայություններ
ԱրարատԲանկի ռազմավարական գործընկերությամբ՝ 4090 հիմնադրամն ամփոփել է 5-ամյա գործունեությունըԱրարատԲանկի ռազմավարական գործընկերությամբ՝ 4090 հիմնադրամն ամփոփել է 5-ամյա գործունեությունը
Հայաստանի տնտեսական ակտիվության դինամիկան նախկինի պես որոշվում է արտաքին գործոններով. Հայաստանի տնտեսական ակտիվության դինամիկան նախկինի պես որոշվում է արտաքին գործոններով. "Լույս" հիմնադրամ
Փորձագետ․ Հայաստանը տարածաշրջանի էլեկտրաէներգետիկ հանգույց դառնալու իրական հնարավորություն ունիՓորձագետ․ Հայաստանը տարածաշրջանի էլեկտրաէներգետիկ հանգույց դառնալու իրական հնարավորություն ունի
Հայաստանը կմասնակցի Փարիզում կայանալիք Eurosatory պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսինՀայաստանը կմասնակցի Փարիզում կայանալիք Eurosatory պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսին
Ռուսաստանը հացահատիկի հերթական խմբաքանակն է ուղարկել Հայաստան՝ Ադրբեջանի տարածքովՌուսաստանը հացահատիկի հերթական խմբաքանակն է ուղարկել Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով
Ոսկու սպոտ գները իջել են մեկ ունցիայի համար 5000 դոլարից ցածր, արծաթի՝ 100 դոլարից ցածրՈսկու սպոտ գները իջել են մեկ ունցիայի համար 5000 դոլարից ցածր, արծաթի՝ 100 դոլարից ցածր
Հավասար պայմաններ բոլորի համար․ Team Telecom Armenia-ն ընտրում է արդար շուկանՀավասար պայմաններ բոլորի համար․ Team Telecom Armenia-ն ընտրում է արդար շուկան
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2026թ. հունվարի 26-30-ը նվազել են և դոլարով, և ռուբլով գործարքները, բայց վերսկսվել են եվրոյով գործարքներըՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2026թ. հունվարի 26-30-ը նվազել են և դոլարով, և ռուբլով գործարքները, բայց վերսկսվել են եվրոյով գործարքները
2025 թվին Հայաստանում ոչնչացվել է սպանդանոցներից դուրս ստացված մոտ 8 տոննա միս. Տիգրան Պետրոսյան2025 թվին Հայաստանում ոչնչացվել է սպանդանոցներից դուրս ստացված մոտ 8 տոննա միս. Տիգրան Պետրոսյան
Հայաստանի ֆինանսների նախարարը Շվեյցարիայի նորանշանակ դեսպանին պատմել է ՀՀ մակրոտնտեսական իրավիճակի մասինՀայաստանի ֆինանսների նախարարը Շվեյցարիայի նորանշանակ դեսպանին պատմել է ՀՀ մակրոտնտեսական իրավիճակի մասին
Հայկական վճարահաշվարկային ընկերություններն ու կապի օպերատորները չեն կարողացել պայմանավորվել. կապի ծառայությունների դիմաց վճարումներն արգելափակված ենՀայկական վճարահաշվարկային ընկերություններն ու կապի օպերատորները չեն կարողացել պայմանավորվել. կապի ծառայությունների դիմաց վճարումներն արգելափակված են
Հայաստանի տնտեսական ակտիվությունը 2025 թվականին աճել է 9.1% - ով. Գևորգ ՊապոյանՀայաստանի տնտեսական ակտիվությունը 2025 թվականին աճել է 9.1% - ով. Գևորգ Պապոյան
Իդրամը և WeChat Pay-ը մեկնարկում են ռազմավարական համագործակցություն ՀայաստանումԻդրամը և WeChat Pay-ը մեկնարկում են ռազմավարական համագործակցություն Հայաստանում
Ամերիաբանկը Հայաստանում կորպորատիվ ուսուցման մեջ ԱԲ ներդրման առաջատարներից էԱմերիաբանկը Հայաստանում կորպորատիվ ուսուցման մեջ ԱԲ ներդրման առաջատարներից է
Արդշինբանկը Հայաստանի թիվ 1 հարկատուն է ուղղակի հարկերի գծով   Արդշինբանկը Հայաստանի թիվ 1 հարկատուն է ուղղակի հարկերի գծով  
TeamPay-ն առաջին էլեկտրոնային դրամապանակն է Հայաստանում, որտեղ կարելի է մեկ քայլով նույնականացում անցնել imID-ովTeamPay-ն առաջին էլեկտրոնային դրամապանակն է Հայաստանում, որտեղ կարելի է մեկ քայլով նույնականացում անցնել imID-ով
Նախարար․ Պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի շրջանակներում բուժօգնության դիմումների թիվը գերազանցել է 255 հազարըՆախարար․ Պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի շրջանակներում բուժօգնության դիմումների թիվը գերազանցել է 255 հազարը
Մոտ 5-6 հազար քաղաքացի կկարողանան ստանալ Մոտ 5-6 հազար քաղաքացի կկարողանան ստանալ "խորհրդային" ավանդներ
Հայաստանի համընդհանուր առողջության ապահովագրության ներկայիս մոդելը լուրջ շեղում է շուկայական տնտեսության սկզբունքներից. Ինչ է առաջարկում ACSES-ըՀայաստանի համընդհանուր առողջության ապահովագրության ներկայիս մոդելը լուրջ շեղում է շուկայական տնտեսության սկզբունքներից. Ինչ է առաջարկում ACSES-ը
Ադրբեջանը սկսել է Նախիջևանի ուղղությամբ էլեկտրահաղորդման գծի կառուցումը Հայաստանի տարածքովԱդրբեջանը սկսել է Նախիջևանի ուղղությամբ էլեկտրահաղորդման գծի կառուցումը Հայաստանի տարածքով
2025թ-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 426 միլիոն եվրոյի ռեկորդային ներդրումներ կատարեց Հայաստանի տնտեսությունում՝2025թ-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 426 միլիոն եվրոյի ռեկորդային ներդրումներ կատարեց Հայաստանի տնտեսությունում՝
Հայաստանն ու Բուլղարիան քննարկել են տնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են տնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները
ՀԷՑ-ը կարող է ազգայնացվել դրա շուկայական արժեքի գնահատումից հետոՀԷՑ-ը կարող է ազգայնացվել դրա շուկայական արժեքի գնահատումից հետո
Հայաստանը ոչ միայն, պարզապես, պատրաստ է, այլև ցանկանում է խորացնել Ռուսաստանի հետ համագործակցությունը տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում . ՓաշինյանՀայաստանը ոչ միայն, պարզապես, պատրաստ է, այլև ցանկանում է խորացնել Ռուսաստանի հետ համագործակցությունը տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում . Փաշինյան
Հայաստանի երկրորդ նախագահը Հայաստանի երկրորդ նախագահը "Սիստեմա" ԱՖԿ-ի բաժնետոմսերի մի մասի սեփականատերն է
Երևանի Նորագյուղ թաղամասում կկառուցվի Yerevan Downtown էլիտար թաղամասԵրևանի Նորագյուղ թաղամասում կկառուցվի Yerevan Downtown էլիտար թաղամաս
Փաշինյանը նպատակահարմար է համարել Հայաստանի էներգահամակարգի միացումը Թուրքիային և ԱդրբեջանինՓաշինյանը նպատակահարմար է համարել Հայաստանի էներգահամակարգի միացումը Թուրքիային և Ադրբեջանին
Հայաստանը համագործակցության հուշագիր կստորագրի ԵՆԲ - ի հետ Հայաստանը համագործակցության հուշագիր կստորագրի ԵՆԲ - ի հետ "Հայաստան - Դիմակայուն Սյունիք" ծրագրի շրջանակում
ԿԳՄՍ նախարար․ Մինչև 2030 թվականը գիտության ֆինանսավորման ծավալը նախատեսում ենք հասցնել ՀՆԱ-ի 1 տոկոսի՝ ներկայիս 0,36 տոկոսի դիմացԿԳՄՍ նախարար․ Մինչև 2030 թվականը գիտության ֆինանսավորման ծավալը նախատեսում ենք հասցնել ՀՆԱ-ի 1 տոկոսի՝ ներկայիս 0,36 տոկոսի դիմաց
Փաշինյանը պատմել է գիտության ոլորտում Փաշինյանը պատմել է գիտության ոլորտում "էական" ներդրումների և ոլորտի աշխատողների աշխատավարձերի զգալի աճի մասին
Փաշինյանը մեկնաբանել է Հայաստանի հետ ԱՄՆ-ի Փաշինյանը մեկնաբանել է Հայաստանի հետ ԱՄՆ-ի "հրաշալի համաձայնագիրը"
ATI.SU: Հայաստանի ավտոմոբիլային բեռնափոխադրումների շուկան 2025 թվականին վերականգնվում էATI.SU: Հայաստանի ավտոմոբիլային բեռնափոխադրումների շուկան 2025 թվականին վերականգնվում է
Հայաստանն ու Քուվեյթը մտադիր են ընդլայնել գործընկերությունըՀայաստանն ու Քուվեյթը մտադիր են ընդլայնել գործընկերությունը
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
03.02.2026
RUB4.92-0.02
USD378.44-0.59
EUR446.07-3.76
GBP516.76-2.62
CAD276.56-1.46
JPY24.27-0.22
CNY54.55-0.04
CHF486.05-2.71