Արմինֆո. Հայաստան է ժամանել նավթի և գազի խոշորագույն ընկերություններից մեկի՝ բրիտանա-հոլանդական «Shell» ընկերության պատվիրակությունը: Ընկերության ղեկավար կազմի ներկայացուցիչները հանդիպել են Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հհետ:
«Հանդիպմանը վերահաստատել եմ Հայաստանի Կառավարության պատրաստակամությունը աջակցելու «Shell» ընկերության մուտքին հայաստանյան շուկա։ Կարծում եմ այս քայլը կարևոր ազդակ կլինի համաշխարհային այլ ընկերությունների համար ևս», - «Ֆեյսբուքի» իր էջում գրել է նախարարը։
Թե ինչ ծրագրեր ունի Հայաստանում բրիտանա-հոլանդական նավթային ընկերությունը, հստակ հայտնի չէ ։ Էկոնոմիկայի նախարարությունն այդ տեղեկատվությունը չի հրապարակում։ Արդյոք խոսքը վառելիքի մատակարարման մասին է, թե շարժիչային յուղերի արտադրության հնարավորության մասին, հայտնի չէ:
Նշենք, որ սա ընկերության ներկայացուցիչների առաջին այցը չէ Հայաստան։ Հայկական շուկայի նկատմամբ Shell-ի հետաքրքրության մասին երկրի էկոնոմիկայի նախարարն առաջին անգամ հայտարարել է այս տարվա գարնանը՝ կառավարության նիստում։
Նշենք, որ Shell-ը ստեղծվել է 1907 թվականին Royal Dutch Petroleum Company-ի և The Shell Transport and Trading Company Ltd-ի միավորման միջոցով։ 2018թ. Shell-ը աշխարհի խոշորագույն նավթագազային և 11-րդ խոշորագույն հանրային ընկերությունն է ՝ համաձայն Forbes Global 2000-ի վարկանիշի և Fortune Global 500-ի 5-րդ վարկանիշի: Գլխամասային գրասենյակը գտնվում է Լոնդոնում։ Shell-ը նավթի և գազի երկրաբանական հետախուզում և արդյունահանում է իրականացնում աշխարհի ավելի քան 70 երկրներում: 2021 թվականին ընկերության շրջանառությունը կազմել է 261.5 մլրդ, զուտ շահույթը՝ 20.1 մլրդ, ակտիվներ՝ 404.4 մլրդ, և սեփական կապիտալը՝ 175.3 մլրդ:
![]() | 5.59 | -0.02 |
![]() | 395.88 | -0.74 |
![]() | 424.11 | -2.85 |
![]() | 474.86 | -2.19 |
![]() | 294.99 | -0.11 |
![]() | 30.00 | 0.00 |
![]() | 58.25 | -0.30 |
![]() | 427.42 | -0.71 |