Երկուշաբթի, 21 Նոյեմբերի 2022 19:47
Նաիրա Բադալյան

Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է 2022թ. գործունեության հաշվետվությունը

Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է 2022թ. գործունեության հաշվետվությունը

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆինանսների նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

 

Վարչապետի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Համբարձում Մաթևոսյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, Ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:

 

«Հարգելի գործընկերներ, ինչպես պայմանավորվել ենք, մենք ըստ նախարարությունների սկսում ենք 2022 թվականին կատարված աշխատանքների ամփոփումը և սկսում ենք Ֆինանսների նախարարությունից: Իհարկե, տարվա ավարտին դեռ բավական ժամանակ կա, բայց կարծում ենք, որ նաև Ֆինանսների նախարարության գործունեության առանձնահատկությունները հաշվի առնելով՝ կարող ենք արվածի որոշակի ամփոփում անել», - քննարկման սկզբում ասել է վարչապետը:

 

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ամփոփ ներկայացրել է նախարարության ընթացիկ ու առաջիկա ծրագրերը, ապա խոսքը փոխանցել ՖՆ տեղակալներին և գլխավոր քարտուղարին:

 

Փոխնախարար Վահե Հովհաննիսյանը զեկուցել է բյուջետային համակարգի բարելավման և միջազգային համագործակցության զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին. գույքագրվել են առկա ռազմավարական փաստաթղթերը, քարտեզագրվել է դրանցով սահմանված քաղաքականության շրջանակը:

 

Բյուջեի պլանավորման գործընթացում ուշադրության կենտրոնում է եղել ՄԺԾԾ գործընթացը, մշակվել են բյուջետային ծրագրերի գնահատման հայեցակարգը և ուղեցույցը, իրականացվել է մի քանի բյուջետային ծրագրի պիլոտային գնահատում, վերանայվել է գնահատման մեթոդաբանությունը։ Առաջիկա ծրագրերի շրջանակում նախատեսվում է իրականացնել ՄԺԾԾ և տարեկան բյուջետային հայտերի ներկայացման մեթոդական ցուցումների լրամշակում, գործընթացների պարզեցում, բյուջետային ծրագրերի ներդաշնակեցում, ՖՆ ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության՝ որպես մոնիթորինգի և գնահատման ստորաբաժանման կայացում, մասնակցային բյուջետավորման ներդրում և այլն: Միջազգային համագործակցության ոլորտում՝ իրականացվել են 200 մլն ԱՄՆ դոլար և 150 մլն եվրո ծավալով բյուջետային աջակցության 4 վարկային ծրագրի նախապատրաստական աշխատանքներ՝ Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, Զարգացման ֆրանսիական գործակալության և ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի հետ, 49.1 մլն եվրո ծավալով 2 վարկային համաձայնագրի կնքման աշխատանքներ ՀԲ հետ, փորձի փոխանակման նպատակով կայացել են ՖՆ բարձրաստիճան պատվիրակությունների այցեր ՌԴ, Վրաստան, Իրան և այլն:

 

Փոխնախարար Արման Պողոսյանը նշել է, որ հարկաբյուջետային քաղաքականության ոլորտում աշխատանք է տարվել հարկային եկամուտների կանխատեսման ու ներուժի գնահատման, ռոյալթիի համակարգի կատարելագործման ուղղությամբ, Կառավարության նիստում հաստատվել և Ազգային ժողով է ներկայացվել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման օրենսդրական փաթեթը: ԱԺ քննարկմանն է ներկայացվել միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգի կատարելագործման օրենսդրական փաթեթը, քայլեր են ձեռնարկվել կառուցապատման պատասխանատու կազմակերպման իրավական հիմքերի ամրապնդման, խաղային ոլորտի հարկման համակարգի վերանայման, աուդիտորական ծառայությունների որակի բարելավման, հաշվապահության ու աուդիտի ոլորտում հանրային վերահսկողության խորհրդի ձևավորման ուղղությամբ:

 

Առաջիկա ծրագրերի շրջանակում նախատեսվում է հարկման այլընտրանքային համակարգերի վերանայում, աուդիտորական կազմակերպությունների ստուգումների կազմակերպում՝ անկախ փորձագետների ներգրավմամբ և այլն:

 

Փոխնախարար Արմեն Հայրապետյանը ներկայացրել է մակրոտնտեսական քաղաքականության և պարտքի կայունության բնագավառում իրականացված միջոցառումները. բարելավվել է հարկաբյուջետային քաղաքականության վերլուծության և կանխատեսումների գործիքակազմը, շարունակվել է միջազգային գործընկերների հետ աշխատանքը, իրականացվել է և նախատեսվում է շարունակել դրամային պարտքի կշռի հավասարակշռված և սահուն ընդլայնում, ներդրվել է «Կայունացման հաշվի» կառավարման համակարգը, որը թույլ կտա աջակցել հարկաբյուջետային քաղաքականության կայուն իրականացմանը, հակազդել տնտեսական շոկերին: Առաջիկա ծրագրերի շարքում կիրականացվեն հարկային եկամուտների կանխատեսման և պարտքի կառավարման համակարգերի բարելավման ծրագրեր:

 

Փոխնախարար Ավագ Ավանեսյանն անդրադարձել է գնումների քաղաքականությանը և ֆիսկալ ռիսկերի կառավարմանը: Նշվել է, որ կատարվել են գնումների համակարգի արագության և որակի արդյունավետ հավասարակշռությանն ուղղված աշխատանքներ: Մասնավորապես, բողոքարկման համակարգը տեղափոխվել է դատարան, սահմանվել է արտակարգ իրավիճակներում շինարարական աշխատանքների նոր գործընթաց, բարեփոխվել են մեկ անձից գնման ընթացակարգը և այլն: Կարողությունների զարգացման նպատակով վերապատրաստվել է 270 մասնագետ, օպտիմալացվել են թվային համակարգի բիզնես գործընթացները, կանխատեսելիության նպատակով ընդունվել է գնումների համակարգի զարգացման տեսլականը ձևավորող հայեցակարգ: Առաջիկա ծրագրերի շրջանակում նախատեսվում է թվային համակարգի կատարելագործում, շինարարության ռիսկերի կառավարում, կարողությունների զարգացում, վերլուծական գործիքակազմի զարգացում: Ինչ վերաբերում է ֆիսկալ ռիսկերի կառավարմանը, այստեղ իրականացվել է պատասխանատու ստորաբաժանման վերակազմավորում, սահմանվել են ֆիսկալ ռիսկերի առաջնային ուղղությունները: Նախատեսվում է շարունակել վերլուծական կարողությունների և գործիքակազմի զարգացումը, երկարաժամկետ ֆիսկալ կայունության գնահատումը և այլն:

ՖՆ գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանն էլ զեկուցել է, որ կառավարման բարեփոխումների շրջանակում իրականացվել են մասնագիտական ստորաբաժանումների կառուցվածքային փոփոխություններ, գույքագրվել են ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգի բիզնես գործընթացները, կազմակերպվել են արտագնա դասընթացներ և քննարկումներ: Առաջիկա ծրագրերի շրջանակում շարունակվելու են գործառույթների օպտիմալացմանն ու թվայնացմանը, աշխատակազմի կոմպետենցիաների զարգացմանն ուղղված ծրագրերը:

 

Վարչապետը կարևորել է կատարված աշխատանքները և ՖՆ ղեկավար կազմի ուշադրությունը հրավիրել մի շարք թեմաների ու բարեփոխումների վրա:

 

Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, անդրադարձել է սուբվենցիոն ծրագրերին, որոնք իրականացվում են Կառավարություն-համայնքներ համաֆինանսավորմամբ և նշել, որ ծրագրերի արդյունավետության համար կարևոր է համայնքային բյուջեների ձևավորման գործընթացը: Վարչապետի խոսքով՝ այն պետք է լինի հստակ պատկերացնելի, հաշվարկելի, և անհրաժեշտ է միջգերատեսչական համագործակցությամբ շարունակաբար բարձրացնել այս գործընթացի ինստիտուցիոնալացվածության մակարդակը: Այս համատեքստում Կառավարության ղեկավարը կարևորել է ծրագրային բյուջետավորման մեխանիզմի կատարելագործումը:

 

Նիկոլ Փաշինյանը կարևորել է հարկաբյուջետային քաղաքականության մի շարք ուղղություններով մեկնարկած բարեփոխումները, այդ թվում՝ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը և հանձնարարել պատշաճ հանրային իրազեկում իրականացնել: Վարչապետը նշել է, որ հասցեական հանրային հաղորդակցությունը կնպաստի Կառավարություն-հանրություն կապի ամրապնդմանը և հարկային քաղաքականության հաշվետվողականության բարձրացմանը:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է զեկուցված մյուս թեմաներին ևս՝ պետական պարտքի կառավարում, վարկային ծրագրերի արդյունավետություն, հարկային եկամուտներ, գնումների գործընթաց, մասնագիտական կարողությունների զարգացում, և այլն և հետագա անելիքների մասով հանձնարարականներ տվել պատասխանատուներին:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Ամերիաբանկն ավելի քան 14 մլրդ դրամի բիզնես վարկ է տրամադրել վերականգնվող էներգետիկայի ոլորտումԱմերիաբանկն ավելի քան 14 մլրդ դրամի բիզնես վարկ է տրամադրել վերականգնվող էներգետիկայի ոլորտում
Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է մշակել մեխանիզմներ, որոնք ապահովեն ներդրողների կողմից ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումըՆիկոլ Փաշինյանը հանձնարարել է մշակել մեխանիզմներ, որոնք ապահովեն ներդրողների կողմից ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը
Հայաստանն ու Գերմանիան քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանն ու Գերմանիան քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցեր
Քննարկվել է Քննարկվել է "Զվարթնոց" միջազգային օդանավակայանի ընդլայնման ծրագիրը
Փաշինյանի կառավարությունը ոչ մի առնչություն չունի տնտեսական աճի հետ. Սուրեն ՊարսյանՓաշինյանի կառավարությունը ոչ մի առնչություն չունի տնտեսական աճի հետ. Սուրեն Պարսյան
Հայաստանը 2022 թվականն ամփոփել է տնտեսական ակտիվության 14,2% աճով՝ արտահանման և ներմուծման 64-78% աճի պայմաններումՀայաստանը 2022 թվականն ամփոփել է տնտեսական ակտիվության 14,2% աճով՝ արտահանման և ներմուծման 64-78% աճի պայմաններում
Հարկային բեռի ավելացում, կոռուպցիոն ռիսկեր և պետության կողմից մասնավոր հատվածի գործառույթների մենաշնորհում. ԱԱՊՀ-ը՝ առաջարկվող Առողջապահության համապարփակ ապահովագրության ռիսկերի մասինՀարկային բեռի ավելացում, կոռուպցիոն ռիսկեր և պետության կողմից մասնավոր հատվածի գործառույթների մենաշնորհում. ԱԱՊՀ-ը՝ առաջարկվող Առողջապահության համապարփակ ապահովագրության ռիսկերի մասին
2023 թվականի հունվարին հարկային հավաքագրումները 15.3% - ով գերազանցել են 2022 թվականի ցուցանիշը2023 թվականի հունվարին հարկային հավաքագրումները 15.3% - ով գերազանցել են 2022 թվականի ցուցանիշը
Աշխատող քաղաքացիները չեն վճարելու չաշխատողների առողջության ապահովագրության համարԱշխատող քաղաքացիները չեն վճարելու չաշխատողների առողջության ապահովագրության համար
Բանկային քարտերի համար պլաստմասսե կաղապարներ վաճառողը անձնատուր է եղել շուկայի վերլուծությանը՝ ԱրմԻնֆո-ի վերլուծության հաշվինԲանկային քարտերի համար պլաստմասսե կաղապարներ վաճառողը անձնատուր է եղել շուկայի վերլուծությանը՝ ԱրմԻնֆո-ի վերլուծության հաշվին
Հայկական Picsart-ն ընդգրկվել է աշխարհի 20 լավագույն հավելվածների ցանկում՝ ըստ data.ai վարկածիՀայկական Picsart-ն ընդգրկվել է աշխարհի 20 լավագույն հավելվածների ցանկում՝ ըստ data.ai վարկածի
Դեսպան Անն Լույո. Ֆրանսիան պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանին՝ ինչպես կարճաժամկետ ծրագրերի, այնպես էլ երկարաժամկետ ռազմավարական բարեփոխումների իրականացման ուղղությամբԴեսպան Անն Լույո. Ֆրանսիան պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանին՝ ինչպես կարճաժամկետ ծրագրերի, այնպես էլ երկարաժամկետ ռազմավարական բարեփոխումների իրականացման ուղղությամբ
ԵՏՀ. ԵԱՏՄ արդյունաբերական կոոպերացիոն նախագծերը կարող են գործարկվել 2024 թվականից ոչ շուտԵՏՀ. ԵԱՏՄ արդյունաբերական կոոպերացիոն նախագծերը կարող են գործարկվել 2024 թվականից ոչ շուտ
Հայաստանը շահագրգռված է ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման նախագծի շուրջ արագ կոնսենսուսովՀայաստանը շահագրգռված է ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման նախագծի շուրջ արագ կոնսենսուսով
Converse Business. հավելված Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համարConverse Business. հավելված Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
Առողջության ապահովագրությունը Հայաստանում կվերածվի հրեշի. Տիգրան ՋրբաշյանԱռողջության ապահովագրությունը Հայաստանում կվերածվի հրեշի. Տիգրան Ջրբաշյան
Էկոնոմիկայի նախարարությունում դրական են վերաբերվում Թուրքիայի հետ սահմանի բացմանըԷկոնոմիկայի նախարարությունում դրական են վերաբերվում Թուրքիայի հետ սահմանի բացմանը
Քերոբյան. Հայաստանն էապես ավելացրել է ադամանդի արտահանման ծավալներըՔերոբյան. Հայաստանն էապես ավելացրել է ադամանդի արտահանման ծավալները
Հայաստանի ՏՏ ոլորտում շրջանառությունը 2022 թվականին աճել է ավելի քան 50%-ով. ՓաշինյանՀայաստանի ՏՏ ոլորտում շրջանառությունը 2022 թվականին աճել է ավելի քան 50%-ով. Փաշինյան
Վահան Քերոբյանը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների էկոնոմիկայի նախարարությունների ղեկավարների խորհրդակցությանըՎահան Քերոբյանը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների էկոնոմիկայի նախարարությունների ղեկավարների խորհրդակցությանը
Տարեսկզբից ի վեր երկրորդ անգամ Կոնվերս Բանկը մրցանակ է ստացելՏարեսկզբից ի վեր երկրորդ անգամ Կոնվերս Բանկը մրցանակ է ստացել
Հայաստանի կառավարությունը կաջակցի տեքստիլ արտադրության ոլորտում նոր աշխատատեղերի ստեղծմանըՀայաստանի կառավարությունը կաջակցի տեքստիլ արտադրության ոլորտում նոր աշխատատեղերի ստեղծմանը
Հայաստանում դիտարկում են կառուցապատողների հետ հաշվարկների ակրեդիտիվ սխեմայի ներդրման հնարավորությունըՀայաստանում դիտարկում են կառուցապատողների հետ հաշվարկների ակրեդիտիվ սխեմայի ներդրման հնարավորությունը
Հայաստանի յոթ մարզպետարաններ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կստանան ավելի քան 1 մլրդ դրամՀայաստանի յոթ մարզպետարաններ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կստանան ավելի քան 1 մլրդ դրամ
ՀԱԷԿ-ի նախկին գլխավոր տնօրենին մեղադրանք է առաջադրվել ավելի քան 1 մլն դոլար հափշտակելու համարՀԱԷԿ-ի նախկին գլխավոր տնօրենին մեղադրանք է առաջադրվել ավելի քան 1 մլն դոլար հափշտակելու համար
Մատչելի գներով չվերթեր 19 ուղղություններով.  FLYONE ARMENIA-ն առաջարկում է ավիատոմսեր`սկսած 39 եվրոյին համարժեք ՀՀ դրամիցՄատչելի գներով չվերթեր 19 ուղղություններով.  FLYONE ARMENIA-ն առաջարկում է ավիատոմսեր`սկսած 39 եվրոյին համարժեք ՀՀ դրամից
Թեհրանում քննարկվել են Հայաստանի և Իրանի միջեը համագործակցության ընդլայնման հնարավորությունները էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներումԹեհրանում քննարկվել են Հայաստանի և Իրանի միջեը համագործակցության ընդլայնման հնարավորությունները էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում
Տնտեսական արդյունավետության խաթարումն այստեղից է սկսվում. Փաշինյանը հանձնարարել է մտածել ջրահաշվարկի արդյունավետ մեխանիզմի մասինՏնտեսական արդյունավետության խաթարումն այստեղից է սկսվում. Փաշինյանը հանձնարարել է մտածել ջրահաշվարկի արդյունավետ մեխանիզմի մասին
Հայաստանի Կենտրոնական բանկը ՀՆԱ-ի աճի 2023 թվականի կանխատեսումը պահպանել է 4,6 տոկոսի մակարդակումՀայաստանի Կենտրոնական բանկը ՀՆԱ-ի աճի 2023 թվականի կանխատեսումը պահպանել է 4,6 տոկոսի մակարդակում
Բժշկական ապահովագրությունը Հայաստանում. Ինչու է Առողջապահության նախարարության ՊԲԱ մասին հայեցակարգում սոցիալական արդարությունը հակասում սոցիալական համերաշխությանը, եւ ինչով է հղի պետական հիմնադրամի վերահսկողությունըԲժշկական ապահովագրությունը Հայաստանում. Ինչու է Առողջապահության նախարարության ՊԲԱ մասին հայեցակարգում սոցիալական արդարությունը հակասում սոցիալական համերաշխությանը, եւ ինչով է հղի պետական հիմնադրամի վերահսկողությունը
Ընթացիկ տարվա հունվարից մեկնարկել է ԵՄ և Հայաստանի միջև Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի վարչական կիրառումըԸնթացիկ տարվա հունվարից մեկնարկել է ԵՄ և Հայաստանի միջև Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի վարչական կիրառումը
Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 10.75 տոկոսԿենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 10.75 տոկոս
Հայաստանում կկայանա տնտեսական խոշոր համաժողովՀայաստանում կկայանա տնտեսական խոշոր համաժողով
Նիկոլ Փաշինյանը Ալմա Աթայում կմասնակցի ԵՄԿԽ նիստինՆիկոլ Փաշինյանը Ալմա Աթայում կմասնակցի ԵՄԿԽ նիստին
«Զվարթնոց» օդանավակայանում Արևմտյան մաքսատուն-վարչությանը հատկացված տարածքի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են«Զվարթնոց» օդանավակայանում Արևմտյան մաքսատուն-վարչությանը հատկացված տարածքի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են
Հայաստանում շարունակվում է վարկային շուկայի դրամայնացումըՀայաստանում շարունակվում է վարկային շուկայի դրամայնացումը
ԲՏԱՆ. ՏՏ ոլորտի 60 խոշոր ընկերություններ ներառվել են Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկումԲՏԱՆ. ՏՏ ոլորտի 60 խոշոր ընկերություններ ներառվել են Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում
Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է IT Healthcare-ի առաջատար ստարտափներից մեկի՝ BostonGene-ի ներկայացուցիչների հետԷկոնոմիկայի նախարարը հանդիպել է IT Healthcare-ի առաջատար ստարտափներից մեկի՝ BostonGene-ի ներկայացուցիչների հետ
Ամերիաբանկը հիփոթեքային շուկայի բացարձակ առաջատարն էԱմերիաբանկը հիփոթեքային շուկայի բացարձակ առաջատարն է
Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում մնացել է ապահովագրական ընկերությունների կեսըՀայաստանի խոշոր հարկատուների ցուցակում մնացել է ապահովագրական ընկերությունների կեսը
Global Finance. Կոնվերս Բանկն առևտրի ֆինանսավորմամբ Հայաստանի առաջատարն էGlobal Finance. Կոնվերս Բանկն առևտրի ֆինանսավորմամբ Հայաստանի առաջատարն է
Փորձագետն ընթացիկ տարում Հայաստանի տնտեսությունում գործարար ակտիվության մինչեւ 7 տոկոս աճ է կանխատեսումՓորձագետն ընթացիկ տարում Հայաստանի տնտեսությունում գործարար ակտիվության մինչեւ 7 տոկոս աճ է կանխատեսում
Wizz Air ավիաընկերությունը կսկսի թռիչքներ իրականացնել 4 նոր ուղղություններովWizz Air ավիաընկերությունը կսկսի թռիչքներ իրականացնել 4 նոր ուղղություններով
Պաոլո Սպանտիգատի. ԱԶԲ-ն պատրաստ է խորացնել աջակցությունը Հայաստանի կառավարությանըՊաոլո Սպանտիգատի. ԱԶԲ-ն պատրաստ է խորացնել աջակցությունը Հայաստանի կառավարությանը
GFN.AM-ը սկսում է Հայաստանում` NVIDIA GeForce NOW ամպային խաղերի ծառայության բետա փորձարկման համար գրանցումներըGFN.AM-ը սկսում է Հայաստանում` NVIDIA GeForce NOW ամպային խաղերի ծառայության բետա փորձարկման համար գրանցումները
Կառավարությունում քննարկել են Հայաստանի հարկային ներուժըԿառավարությունում քննարկել են Հայաստանի հարկային ներուժը
ՀԱՊՀ-ում բացվեցին տեխնիկապես հագեցած 7 համակարգչային լաբորատորիաներՀԱՊՀ-ում բացվեցին տեխնիկապես հագեցած 7 համակարգչային լաբորատորիաներ
ԶՊՄԿ-ն 2022-ին վճարել է աննախադեպ հարկեր՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը գրեթե երկուսուկես անգամԶՊՄԿ-ն 2022-ին վճարել է աննախադեպ հարկեր՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը գրեթե երկուսուկես անգամ
Կառավարությունը կսուբսիդավորի Ջերմուկում գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտների վնասներըԿառավարությունը կսուբսիդավորի Ջերմուկում գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտների վնասները
Հայաստանի կապի օպերատորները 2022 թվականին կրճատել են հարկային վճարումները պետական գանձարանՀայաստանի կապի օպերատորները 2022 թվականին կրճատել են հարկային վճարումները պետական գանձարան
ԵԱՏՄ փոխադարձ առևտրում Հայաստանի մասնաբաժինն ավելացել է 1,2%-ից մինչեւ 2,9%ԵԱՏՄ փոխադարձ առևտրում Հայաստանի մասնաբաժինն ավելացել է 1,2%-ից մինչեւ 2,9%
Հայկական ԱԷԿ-ում պատասխանել են Ադրբեջանի օմբուդսմենի կոչինՀայկական ԱԷԿ-ում պատասխանել են Ադրբեջանի օմբուդսմենի կոչին
2022 թվականի արդյունքներ.  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պահպանում է առաջատարի դիրքը Հայաստանի խոշորագույն հարկատուների շրջանում2022 թվականի արդյունքներ.  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պահպանում է առաջատարի դիրքը Հայաստանի խոշորագույն հարկատուների շրջանում
Տնտեսվարողների համար սահմանային անցակետերով դյուրին և արագ տեղաշարժի ապահովումը ՊԵԿ առաջնահերթություններից է. ԲադասյանՏնտեսվարողների համար սահմանային անցակետերով դյուրին և արագ տեղաշարժի ապահովումը ՊԵԿ առաջնահերթություններից է. Բադասյան
Հայաստանն ու Կատարը քննարկել են ներդրումային համագործակցության հնարավորություններըՀայաստանն ու Կատարը քննարկել են ներդրումային համագործակցության հնարավորությունները
Վրաստանը դառնում է տարածաշրջանի ավտոմեքենաների մատակարարման լուրջ հանգույցՎրաստանը դառնում է տարածաշրջանի ավտոմեքենաների մատակարարման լուրջ հանգույց
Վարչապետին զեկուցվել է Կադաստրի կոմիտեի 2022թ. գործունեության կատարողականի մասինՎարչապետին զեկուցվել է Կադաստրի կոմիտեի 2022թ. գործունեության կատարողականի մասին
«ՍՕՍ-Մանկական Գյուղում» արևային կայան է կառուցվել«ՍՕՍ-Մանկական Գյուղում» արևային կայան է կառուցվել
Orion Worldwide Innovations. հայկական ստարտափները 2020-2022 թվականներին ներգրավել են 48 միլիոնի դոլարի ներդրումներOrion Worldwide Innovations. հայկական ստարտափները 2020-2022 թվականներին ներգրավել են 48 միլիոնի դոլարի ներդրումներ
Հայաստանն ու Լեհաստանը քննարկել են գյուղմթերքի արտահանման ծավալների ավելացման հնարավորություններըՀայաստանն ու Լեհաստանը քննարկել են գյուղմթերքի արտահանման ծավալների ավելացման հնարավորությունները
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
07.02.2023
RUB5.59-0.02
USD395.88-0.74
EUR424.11-2.85
GBP474.86-2.19
CAD294.99-0.11
JPY30.000.00
CNY58.25-0.30
CHF427.42-0.71