Երեքշաբթի, 22 Նոյեմբերի 2022 12:50
Ալեքսանդր Ավանեսով

Խմելու ջուրը մինչև 2024 թվականը քաղաքացիների համար չի թանկանա

Խմելու ջուրը մինչև 2024 թվականը քաղաքացիների համար չի թանկանա

Արմինֆո.Հունվարի 1-ից խմելու ջրի մոտ 9 դրամ թանկացման վերաբերյալ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների առնչությամբ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն ավարտել է «Վեոլիա ջրի» հայտի ուսումնասիրությունը և մինչև նոյեմբերի վերջ կայանալիք նիստում պետք է որոշում կկայացնի։

 

«Անկախ ՀԾԿՀ վերջնական որոշումից, Կառավարությունն անհրաժեշտության դեպքում համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի գնի ավելացումը սպառողների բոլոր խմբերի համար։  Այսինքն մինչեւ 2024 թվականը խմելու ջուրը քաղաքացիների համար չի թանկանա», - ասվում է ՏԿԵՆ հաղորդագրությունում։