
Արմինֆո.IDBank-ի «Մալաթիա» մասնաճյուղը վերաբացվել է․ այս մասին հայտնում են Բանկի հաղորդակցման բաժնից՝ նշելով, որ նոր մասնաճյուղը լիովին համապատասխանում է IDBank-ի նորարար մոտեցմանն ու ծառայում է հաճախորդների հարմարավետ սպասարկմանը։
Րաֆֆու փողոցի 39/61 հասցեում վերաբացվող «Մալաթիա» մասնաճյուղում ստեղծված են բոլոր պայմանները հաճախորդների բարձրակարգ սպասարկումն ապահովելու համար, իսկ նորարար միջավայրն ու տեխնոլոգիական լուծումներն էլ ավելի հաճելի կդարձնեն այցելությունը Բանկ:
Կարևորելով հաճախորդների հարմարավետությունը՝ մասնաճյուղում կգործի նաև IDBanking 24/7 սպասարկման գոտի, որի միջոցով կարելի է միայն մուտքագրելով հեռախոսահամար, փոխանցում կատարել IDBank-ի հաշվեհամարի, համալրել իրավաբանական անձի հաշիվը, ինչպես նաև շուրջօրյա օգտվել հարյուրավոր ծառայություններից՝ կանխիկի մուտքագրում/ ելքագրում, հաշիվների համալրում, կոմունալ վճարումներ և շատ ավելին։
IDBank-ի մանրածախ բիզնեսի գծով տնօրեն Սուրեն Մարգարյանի խոսքով՝ մասնաճյուղային ցանցի կատարելագործումը միտված է հաճախորդների գոհունակության բարձրացմանն ու հարմարավետ սպասարկումն ապահովելուն։ «Որպես թվային բանկ IDBank-ը շարունակաբար աշխատում է առցանց հարթակների հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ, միևնույն ժամանակ մենք համարում ենք, որ մասնաճյուղերի պատշաճ վերազինումը պարտադիր է՝ ապահովելու համար հաճախորդների լավագույն փորձառությունը», - նշում է Սուրեն Մարգարյանը։
IDBank-ն ունի 13 մասնաճյուղ, որոնք գործում են Երևանում, Աբովյանում, Գյումրիում, Վանաձորում, Էջմիածնում։
RUB | 4.78 | -0.04 |
USD | 381.77 | -0.07 |
EUR | 447.70 | 0.68 |
GBP | 510.66 | -0.17 |
CAD | 277.49 | 0.89 |
JPY | 24.48 | -0.02 |
CNY | 54.12 | 0.02 |
CHF | 479.97 | 0.93 |

