Արմինֆո.Այսօրվանից ԱրարատԲանկը գործարկում է Google Pay ծառայությունը՝ ընձեռելով իր քարտապաններին պարզ և ապահով անհպում վճարումներ կատարելու և թվային քարտը Android և WearOS սարքերում պահելու հնարավորություն:
Քարտապանները հնարավորություն կունենան ԱրարատԲանկի Visa և Mastercard կրեդիտային և դեբետային քարտերը կցել Google Wallet թվային դրամապանակին, որը թույլ է տալիս վճարումներ կատարել ցանկացած վայրում, որտեղ ընդունվում են անհպում վճարումներ:
Բացի վճարային քարտերից, քարտապանները կարող են Google Wallet-ին կցել և օգտագործել նաև հավատարմության քարտեր, նստեցման կտրոններ և միջոցառումների տոմսեր:
Google Pay-ը վճարումներն առավել ապահով է դարձնում անվտանգության մի քանի մակարդակների կիրառման շնորհիվ, որոնք լրացնում են ԱրարատԲանկի քարտերի արդեն իսկ գործող անվտանգության մեխանիզմները: Սա ներառում է ոլորտի չափանիշներին համապատասխանող թոքենների օգտագործում, ինչը նշանակում է, որ Google Wallet-ին կցված քարտով վճարում կատարելիս գործարքներն իրականացվում են վիրտուալ քարտի համարի (թոքենի) միջոցով: Այս թոքենն աշխատում է ըստ սարքի առանձնահատկությունների և կապված է անվտանգության դինամիկ կոդի հետ, որը փոխվում է յուրաքանչյուր գործարքի հետ՝ ապահովելով լրացուցիչ պաշտպանություն խարդախություններից:
Բացի այդ, հեռախոսը կորցնելու կամ հափշտակելու դեպքում կարող եք պարզապես կիրառել «Գտնել իմ սարքը» հրահանգը՝ սարքը ցանկացած վայրից ակնթարթորեն բլոկավորելու, նոր գաղտնաբառով պաշտպանելու և անգամ անձնական տվյալները հեռացնելու համար:
Google Wallet-ի փոխնախագահ և գլխավոր տնօրեն Ջենի Չենգի խոսքերով Google Pay-ն ապահովում է Android հեռախոսներով կամ Wear OS սարքերով արագ, պարզ և անվտանգ վճարումներ կատարելու հնարավորություն աշխարհի ավելի քան 45 երկրում։ Օգտատերերը կարող են պարզապես կցել իրենց դեբետային և կրեդիտային քարտերը Google Wallet-ին և վստահ լինել, որ գնումներ կամ վճարումներ կատարելիս իրենց ֆինանսական տվյալներն ապահով են և պաշտպանված։
ԱրարատԲանկի քարտը Google Pay-ով օգտագործելու համար անհրաժեշտ է ներբեռնել Google Wallet-ը Google Play Store-ից:
![]() | 5.59 | -0.02 |
![]() | 395.88 | -0.74 |
![]() | 424.11 | -2.85 |
![]() | 474.86 | -2.19 |
![]() | 294.99 | -0.11 |
![]() | 30.00 | 0.00 |
![]() | 58.25 | -0.30 |
![]() | 427.42 | -0.71 |