Արմինֆո.Հայաստանի տնտեսությունն արագ վերականգնվել է "սեպտեմբերյան շոկից" հետո։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Այդ առնչությամբ նա վկայակոչել է վիճակագրական կոմիտեի՝ հոկտեմբերին հրապարակված նախնական տվյալները, որտեղ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 117,5 տոկոս, իսկ առաջին 10 ամիսներին՝ 114,5 տոկոս։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-14-ը ադրբեջանական զինված ուժերը ռազմական ագրեսիա են իրականացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա ՝ սահմանի ողջ երկայնքով, ինչի հետևանքով Գեղարքունիքի մարզում տուժել է 12 բնակավայր, իսկ, ընդհանուր առմամբ, 36 բնակավայր, այդ թվում՝ Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի այրվել է 192 բնակելի տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բուժհաստատություն, 1 հանդիսությունների սրահ, 4 անասնագոմ: Վնասվել է 7 էներգետիկ ենթակառուցվածք, ջրամատակարարման 5 ենթակառուցվածք, 3 գազատար, 1 կամուրջ, 2 ավտոճանապարհ, 1 փողոց։ Հարվածի տակ են հայտնվել շտապօգնության 2 մեքենա, 4 մասնավոր մեքենա։ Զոհվել է 4 խաղաղ բնակիչ, ևս 6-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Մոտ հազար երեխա զրկված է կրթական հաստատություններ այցելելու հնարավորությունից։ Ավելի քան 7 հազար քաղաքացի տարհանվել է։
![]() | 5.59 | -0.02 |
![]() | 395.88 | -0.74 |
![]() | 424.11 | -2.85 |
![]() | 474.86 | -2.19 |
![]() | 294.99 | -0.11 |
![]() | 30.00 | 0.00 |
![]() | 58.25 | -0.30 |
![]() | 427.42 | -0.71 |