Երկուշաբթի, 28 Նոյեմբերի 2022 16:25
Նաիրա Բադալյան

Հարկայինը պարզաբանել է բնակարանի վարձակալության դիմաց եկամուտների հարկման առանձնահատկությունները

Հարկայինը պարզաբանել է բնակարանի վարձակալության դիմաց եկամուտների հարկման առանձնահատկությունները

Արմինֆո.Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ֆիզիկական անձանց կողմից անշարժ գույքի վարձակալության դիմաց ստացված եկամուտները ենթակա են հարկման։

 

Միաժամանակ, ինչպես նշվում է ՊԵԿ հաղորդագրությունում, որպես ֆիզիկական անձ, հարկային տարվա ընթացքում պետք է հաշվարկել և պետական բյուջե վճարել եկամտային հարկ՝ գույքի վարձակալությունից ստացված եկամուտներից 10% դրույքաչափով։ Յուրաքանչյուր հարկային տարվա համար հաշվարկված եկամտային հարկը պետք է վճարել պետական բյուջե՝ մինչև հաջորդ տարվա ապրիլի 20-ը ներառյալ։

 

Ընդ որում, եթե հաշվետու տարվա վարձակալությունից համախառն եկամուտը գերազանցում է 60 մլն դրամը, ապա տվյալ գումարը գերազանցող մասից հաշվարկվում եւ վճարվում է լրացուցիչ եկամտահարկ ՝ 10% - ի չափով: Հարկի վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում ուշացման յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է տույժ ՝ 0,04 տոկոսի չափով: