Հինգշաբթի, 1 Դեկտեմբերի 2022 12:07
Նաիրա Բադալյան

2023 թվից բարձրացվելու են բարձրագույն դատական համակարգի անդամների աշխատավարձերը

2023 թվից բարձրացվելու են բարձրագույն դատական համակարգի անդամների աշխատավարձերը

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

 

Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, նախագծով առաջարկվող լրացումների պայմաններում օրենսդրորեն հստակ լուծում կստանա բարձրացված հարցը, որի արդյունքում Նախագծերի ընդունմամբ Վճռաբեկ դատարանի դատավորներին օրենքով սահմանված կարգով պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով հավելում տրամադրելու մոտեցումը կկիրառվի նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և անդամի նկատմամբ