Արմինֆո.Դեկտեմբերի 1-ից 30-ը Արդշինբանկն իրականացնում է ակցիա արագ դրամական փոխանցումների համակարգերից օգտվող հաճախորդների համար: Ակցիայի շրջանակներում բանկը 10000 դրամ բոնուս կվճարի յուրաքանչյուր 300-րդ հաճախորդին, ով կփոխանցի կամ կստանա գումար արագ դրամական փոխանցումների համակարգերից որևէ մեկով:
«Բոնուսը տրվում է հաճախորդին փոխանցումը կատարելու պահին: Համակարգն ավտոմատ որոշում է յուրաքանչյուր 300-րդ շահողին սպասարկման ողջ ցանցում: Ակցիան դարձել է ավանդական, այն անցկացվում է 10-րդ տարին անընդմեջ և լինելու է երկարաժամկետ՝ հաշվի առնելով Արդշինբանկի հաճախորդների կողմից շատ դրական արձագանքները: Ի վերջո, մեր հաճախորդների համար այն հաճելի անակնկալ ունենալու հնարավորություն է, իսկ Արդշինբանկի համար հաճախորդների հավատարմությունն ամրապնդելու ծրագիր՝ մշտապես կատարելագործելով և զարգացնելով բանկային ծառայություններից օգտվելու գործընթացը»,- մեկնաբանեց Արդշինբանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Արտակ Խաչատրյանը։
Արագ դրամական փոխանցումներ իրականացնող հաճախորդներին Արդշինբանկը 63 մասնաճյուղերում առաջարկում է օգտվել MoneyTun, Intel Express, MoneyGram, Unistream և Ria միջազգային դրամական փոխանցումների համակարգերից, իսկ պարբերաբար դրամական փոխանցումներ ստացող հաճախորդները հնարավորություն ունեն գումար ստանալ առանց բանկ այցելելու՝ բանկի պաշտոնական կայքի կամ Արդշինբանկ մոբայլ հավելվածի միջոցով՝ անմիջապես Արդշինբանկի իրենց քարտին: Փոխանցման գումարը փոխարկելիս կիրառվում է արտոնյալ փոխարժեք:
![]() | 4.73 | -0.09 |
![]() | 389.25 | -0.03 |
![]() | 439.39 | -2.99 |
![]() | 516.22 | -3.24 |
![]() | 280.52 | -1.79 |
![]() | 26.89 | -0.29 |
![]() | 53.78 | -0.10 |
![]() | 471.30 | -1.53 |