Հինգշաբթի, 1 Դեկտեմբերի 2022 15:45
Ալինա Հովհաննիսյան

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կխստացնի վերահսկողությունը կենդանիների սպանդի եւ մսի իրացման ոլորտում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կխստացնի վերահսկողությունը կենդանիների սպանդի եւ մսի իրացման ոլորտում

Արմինֆո. Մատակարարվող և իրացվող միսը պետք է լինի սպանդանոցային ծագման: Այդ մասին հաղորդում է  ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:

 

«ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը շտապ խորհրդակցություն է անցկացրել իր տեղակալների և Տեսչական մարմնի մարզային ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ:

 

Տեսչական մարմնի ղեկավարը տվել է հստակ հանձնարարականներ՝ կենդանիների մորթից գոյացած մթերքի և հումքի մատակարարման նկատմամբ ՍԱՏՄ տեսուչների և ՀՀ ոստիկանության համատեղ խստացված անասնահամաճարակային մշտադիտարկման գործընթացի կապակցությամբ:

 

Ամենօրյա վերահսկողություն կիրականացվի հանրապետության բոլոր մարզերի մայրուղիների վրա, ինչպես նաև իրացման ցանցում՝ ստուգելու մատակարարվող և վաճառվող կենդանական ծագման մթերքի և հումքի սպանդանոցային ծագման փաստը, միս-մսեղիքն ուղեկցող Ձև 5 անասնաբուժական վկայականի առկայությունը, ինչպես նաև մեքենաների և իրացման կետի տարածքի սանիտարահիգենիկ պայմանները», - ասվում է հաղորդագրությունում: