Չորեքշաբթի, 7 Դեկտեմբերի 2022 14:59
Ալեքսանդր Ավանեսով

Արցախի կարիքների համար Հայաստանի պետբյուջեից կուղղվի 136 մլրդ դրամ. նախարար

Արցախի կարիքների համար Հայաստանի պետբյուջեից կուղղվի 136 մլրդ դրամ. նախարար

Արմինֆո. 2023 թվականին Արցախի կարիքների համար ՀՀ պետական բյուջեից կհատկացվի 136 մլրդ դրամ։ Այդ մասին դեկտեմբերի 7-ին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ Ազգային ժողովի լիագումար նիստում երկրի հիմնական տնտեսական օրենքի նախագծի նորացված տարբերակի քննարկման ժամանակ։

 

Նա հավելել է, որ ի սկզբանե նախատեսվում էր Արցախի խնդիրների լուծմանը հատկացնել 144 մլրդ դրամ, սակայն հրատապ խնդիրների լուծման նպատակով ընթացիկ տարում 8 մլրդ դրամ է ուղղվել: ՀՀ պետբյուջեի միջոցները նախատեսվում է օգտագործել Արցախի բնակիչների աշխատավարձերի, կենսաթոշակների և նպաստների վճարման, ինչպես նաև մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման համար։